Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Հայ-իրանական հարաբերությունների «դեվալվացիա»

ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի վերջին այցը Իրան և բարձր մակարդակի հանդիպումներն այդ երկրի իշխանությունների հետ անհրաժեշտ ուշադրության չարժանացան: Պետք է նկատել, որ վերջին տարիներին հայ-իրանական շփումները, հատկապես քաղաքական բարձր մակարդակով, այդքան էլ հաճախակի չեն: Ավելին՝ Սերժ Սարգսյանի նախագահությունից հետո կարծես թե Իրանը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում որոշակիորեն մղվել է երկրորդ պլան: Թվում էր, թե Իրանի նախագահի պաշտոնում Ռոհանիի ընտրությունից հետո այդ երկրի հետ Հայաստանի իներտացած հարաբերությունները պետք է նոր մակարդակի վրա բարձրանային: Առաջին հայացքից Թեհրանի նոր իշխանությունների հետ այդպիսի հարաբերությունների պատճառը կարող էր լինել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու 2013թ․ սեպտեմբերի 3-ին կայացված որոշումը, սակայն իրականում դա գուցե միայն վիզուալ տպավորություն է:

Խորքային առումով հայ-իրանական հարաբերության օրակարգային «դեվալվացիան», թերևս, ունի առավել խորքային պատճառներ: Բանն այն է, որ Իրանը, իհարկե ոչ այնքան, որքան ասենք՝ Ռուսաստանը կամ որքան Արևմուտքը, այդուհանդերձ որոշակի ազդեցություն ունի Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա և դրանց հանդեպ ցուցաբերում է որոշակի հետաքրքրություն: Ահա այդ հետաքրքրության առումով Հայաստանի ներկայիս իշխանությունը իրանական կողմի համար, թերևս, այդքան չի դիտվում որպես Հայաստանում թիվ մեկ գործընկեր և ամենաընկալելի գործընկեր:

Ավելին՝ գուցե Իրանի համար այդ դերում բոլորովին այլ ուժեր են կամ ուժ է: Պատահական չէ, որ ամիսներ առաջ երբ հայ-թուրքական գործընթացը, այսպես ասած, գտնվում էր կիզակետում, Իրանի հետ Հայաստանը հարաբերվում էր ընդամենը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջոցով, կամ Իրանն էր Հայաստանի հետ հարաբերվում նրա միջոցով: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ներկայիս իշխանությունն իր ներքաղաքական դիրքերի ամրացման հարցում Իրանի իշխանությունից, թերևս, այդքան էլ մեծ ակնկալիքներ կամ հույսեր չունի: Իսկ այն, որ Հայաստանի իշխանության համար արտաքին քաղաքականության գլխավոր մոտիվացիան եղել է, կա և կմնա ոչ թե պետական շահը, այլ բացառապես երկրում սեփական իշխանական դիրքերի և ֆինանսական կապիտալի ամրությունը սպասարկելը՝ թերևս վաղուց ի վեր ակնհայտ դարձած իրողություն է:

Եվ այդ առումով զարմանալի չէ, որ Հայաստանի իշխանությունն Իրանին հիշում է դեպքից դեպք, երբ դա անհրաժեշտ է լինում արտաքին քաղաքական մյուս ուղղություններում սեփական թիկունքը ամրացնելու համար, որպեսզի այդ ուղղություններում ամրանալով էլ կարողանա երկրի ներսում աներեր պահել իշխանությունը: Ու պատահական չէ, որ Իրանին Հայաստանի իշխանությունը հիշում է այն ժամանակ, երբ ասենք՝ Ղարաբաղի հարցում տեղի են ունենում կամ սպասվում են ոչ այնքան ցանկալի զարգացումներ, որոնցում Հայաստանի համար այլևս վտանգավոր է լինում միայն համանախագահների բարեհաճությունը ապահովելը, և հարկ է լինում ինչ-որ գործոններ հակադրել առկա իրավիճակին:

Այդ դեպքում Իրանը հայտնվում է մեր արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում, իսկ մնացյալ պարագաներում Իրանը հետաքրքրական է երևի թե այնքանով, որքանով այնտեղից զբոսաշրջիկներ են գալիս Երևան և գումարներ ծախսում այստեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում