Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

«Չեմ կարծում` քառյակն այդ աստիճանի անհեռատես կգտնվի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը:

– Պարոն Զոլյան, հայտնի է կառավարության նոր կազմը: Եթե հաշվի առնենք որոշ նախարարների՝ նախկինում ծավալած գործունեությունը՝ դրական փոփոխությունների հույս կարո՞ղ ենք ունենալ:

– Դրական փոփոխություն պետք չէ սպասել, որովհետև ճիշտ է՝ վարչապետը փոխվել է, բայց հիմնական խնդիրն այն է, թե ինչպես է իրականացվելու կառավարության գործունեությունը: Եթե մենք ղեկավարվեինք Հայաստանի Սահմանադրության դրույթներով՝ վարչապետը պետք է ղեկավարի՝ անկախ նախագահից, ապա այլ իրավիճակ կլիներ, բայց մեզ մոտ նախագահն է որոշում կառավարության գործունեությունը՝ անգամ մանրուքները, ուստի վարչապետը ինքնուրույն գործոն լինել չի կարող:

Հիմնական խնդիրը հետևյալն է. եթե Տիգրան Սարգսյանին պետք է փոխարինի մեկ այլ անձ, որը նորից հլու-հնազանդ պետք է կատարի երկրի նախագահի հրահանգները, ապա որևէ փոփոխություն լինել չի կարող, որովհետև այս համակարգը կառուցված է այնպես, որ մի քանի անձ ուղղակի գերշահույթներ ստանան՝ ի վնաս ողջ բնակչության ու հանրապետության:

Փաստորեն տնտեսության ոչ մի զարգացում չկա, հիմնական եկամուտները ժողովրդի համար կոշտ հարկեր սահմանելն է, նման կենսաթոշակային համակարգ ներմուծելը կամ եղած պաշարները վաճառելը, որը, բնական է, նույնպես պետք է անդրադառնա մեր ապագայի վրա. այլ գաղափար չկա: Այս առումով ես շեշտը չպետք է դնեմ անձերի վրա. այդ անձերը պարզապես ընտրվել են, որպեսզի շարունակեն գործել այն կաղապարի շրջանակներում, որը եղել է նախորդ տարիների ընթացքում՝ հատկապես, որ վարչապետը նախկին կառավարության օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակն է, նա էր կազմակերպում դրանց օրինականացումը։

Ցավոք, իշխանությունների կողմից ոչ մի հետևություն չի արվել. այն ճգնաժամային իրավիճակը, որ արձանագրում են բոլոր դիտորդները և անգամ միջազգային կազմակերպությունները, որոնք սովորաբար նման արտահայտություններ իրենց թույլ չեն տալիս, դաս չեղավ։ Պիտի շարունակվեն արտաքին պարտքի ավելացումը, համախառն արդյունքի նվազումը (չէ՞ որ բնական պաշարները անսպառ չեն) և որպես արդյունք՝ երկրի հայաթափումն ու գաղութացումը։ Նախագահը ուղիղ տեքստով կառավարությանը հանձնարարեց շարունակել նույն տնտեսական քաղաքականությունը, քանի որ համընդհանուր աղքատացման պայմաններում է, որ ներկա քաղաքական ռեժիմը իրեն վստահ և ապահով է զգում։

– Վարչապետի հրաժարականը քառյակի անդամ կուսակցությունները իրենց գործունեությամբ են պայմանավորում: Հիմա, երբ նրանք կարծես սրանով իրենց «առաքելությունն» ավարտած են համարում, ո՞րը պետք է լինի ընդդիմադիր մյուս ուժերի, քաղաքացիական հասարակության անելիքը՝ տեսանելի փոփոխությունների հասնելու համար:

– Ես չեմ կարող խոսել քառյակի անունից, բայց չեմ կարծում, որ նրանք այդ աստիճանի անհեռատես գտնվեն, որ իրենց առաքելությունն ավարտած համարեն: Մի քանի օրից կառավարությունը պիտի ծրագիր հրապարակի և ներկայացնի խորհրդարանին, այդ ժամանակ հնարավոր կլինի առարկայորեն խոսել։ Այդ ժամանակ պարզ կդառնա բոլոր գործող դերակատարների դիրքորոշումը։

Սակայն, ցավոք, իշխող ուժի կողմից չի գիտակցվում, որ մինչև նոր ծրագրի ներկայացումը՝ անհրաժեշտ էր գնահատել ստեղծված իրավիճակը և նախորդ բոլոր նախընտրական և օրենքի ուժ ստացած այլ պետական ծրագրերի տապալումը։

Ձախողված են բոլոր ծրագրերը՝ սկսած 2008 թվականից։ Դրա մեղավորը ոչ միայն ապաշնորհ դեմագոգ Տիգրան Սարգսյանն էր, այլև երկրի նախագահը և իշխող կուսակցությունը: Հենց նախագահն է, գերազանցելով Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունները, իրականում ղեկավարել կառավարությունը, ուստի և ինքն է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար: Հետևաբար վարչապետի և կառավարության հրաժարականից տրամաբանորեն բխում է նախագահի հրաժարականը, այլապես վերարտադրվելու է նույն կառավարությունը։

Ստացվում է այն մոդելը, որ գործում էր Խորհրդային Միության ժամանակ, երբ ամբողջ իշխանությունը պատկանում էր կուսակցության վերնախավին (քաղբյուրոյին և գլխավոր քարտուղարին, բայց սխալների պատասխանատուն առանձին նախարարներ էին), գործում է նաև հիմա: Այս առումով ես կարծում եմ՝ նախագահը պետք է խիզախություն ունենա և իր վրա վերցնի սխալների պատասխանատվությունը, իսկ քաղաքական ուժերի և քաղհասարակության հարցադրումը պետք է բխի դրանից: Ուստի հարկ չկա մանրանալ, թե ինչպես են իրար փոխարինում կամ չփոխարինում նույն շաբլոնին համապատասխանող փոխարինելի անդեմ անձերը։

Նախ և առաջ ինքը՝ նախագահ Սերժ Սարգսյանը, պետք է անդրադառնա նախընտրական ծրագրին ու խոստումներին և վերլուծի, թե այդ ծրագրից ինչն է կատարվել, ինչը չի կատարվել, և բացատրի այդ չկատարելու պատճառները: Իսկ եթե ծրագրերը կատարվում են, ապա ինչո՞ւ է ժողովուրդը փախչում երկրից։ Եվ դա միայն նախագահը չէ, նաև ջախջախիչ մեծամասնությունը վայելող կուսակցությունը պետք է անի. պաշտոնները բաժանելիս պատասխանատվություն են վերցնում, իսկ այդ բառը նշանակում է՝ պատասխան տալու ունակություն։ Անմեղսունակ ձևանալը հեշտ է, բայց անպատվաբեր։ Եթե իրոք կուսակցական վերնախավը համոզված է, որ դեռ Հայաստանում անելիք ունի, ապա պետք է ապացուցի, որ ի վիճակի է գործ անել, ոչ թե մարդկանց այս կամ այն պաշտոնում նշանակել և փոխել:

– Փորձագետներն այս կառավարությունը համարում են օլիգարխների կառավարություն. արդարացվա՞ծ գնահատական է՝ ըստ Ձեզ: Այս կազմը ընդդիմադիրների գնահատմամբ՝ ավելի վատն է, քան նախորդը, որտեղ քիչ թե շատ գրագետ մարդիկ կային:

– Միգուցե գրագետ մարդիկ կային, բայց նրանց շատ խորամանկ ձևով հաջողվեց թաքցնել այն՝ որոշ դեպքերում գործելով զավեշտի հասնող անգրագիտությամբ։ Եթե խոսքը Տիգրան Սարգսյանի մասին է, ապա երևի թե բոլորը կհամաձայնեն, որ 1918թ.-ից Հայաստանը ավելի անհաջող վարչապետ չի ունեցել։ Սերժ Սարգսյանից բացի՝ մինչև հիմա մեկը չկա, որ նրա մասին գոնե կեսբերան լավ բան ասած լինի։ Իսկ մնացածները հիմնականում իրենց տեղերում են մնացել: Նախկին կառավարությունը անում էր ամեն ինչ, որպեսզի Հայաստանում հենց Ձեր նշած օլիգարխիկ համակարգը ամրապնդվի. ես այս առումով ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Այս կառավարությունն էլ ընտրված է նույն այդ համակարգն ապահովելու և դրան սպասարկելու համար:

– Հաշվի առնելով նախարարներից ոմանց՝ տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրած պաշտոնները՝ նշում են, թե նոր կառավարությունում նշանակել են երկրորդ նախագահի կադրերին: Այդպե՞ս է, թե՞ պարզապես մարդիկ են, որոնք պատրաստ են աշխատել ցանկացած իշխանության հետ:

– Եթե նման սկզբունքը օգտագործենք և խոսենք երկրորդ նախագահի կադրերից, պետք է նախ և առաջ Սերժ Սարգսյանի անունը տալ, հետո նոր ուրիշներին անդրադառնալ: Եթե խոսքը Քոչարյանի կադրերի մասին է, ապա ավելի մոտ կանգնած և նրան պարտական կադր, քան Սերժ Սարգսյանն է, չկա: Նույն ձևով Սերժ Սարգսյանին և այլոց կարելի է Լևոն Տեր-Պետրոսյանի կադր անվանել: Խնդիրն այն չէ, թե ով ում ժամանակ ինչ է արել, խնդիրն այն է, թե հիմա ինչ են անում և ինչ են պատրաստվում անել:

– Այսինքն՝ մարդիկ, որոնք պատրաստ են ցանկացած իշխանության հետ աշխատել:

– Ոչ թե աշխատել իշխանության հետ, այլ վայելել իշխանությունը:

– Հովիկ Աբրահամյանը նշանակումից հետո ժողովրդավար վարչապետի տպավորություն է փորձում թողնել. ակցիայի ընթացքում հանդիպեց «Դեմ եմ»-ի երիտասարդների հետ, այցելեց գիշերօթիկ դպրոց: Սրանք պարզապես PR քայլե՞ր են՝ Ձեր կարծիքով:

– Անգամ եթե PR քայլ է, ապա լավ է, որ հենց այդ ուղղությամբ է ինչ-որ բան արվում։ Սակայն հարկավոր է դատել ըստ պտուղների: Պետք է խոսվի ոչ թե առանձին գիշերօթիկ դպրոց այցելելու մասին, այլ ընդհանուր համակարգային փոփոխության: Բնական է, որ այս կամ այն դպրոց այցելելով՝ խնդիրները չեն լուծվում: Ինչ վերաբերում է կենսաթոշակային համակարգին, ապա Տիգրան Սարգսյանն էլ էր պատրաստակամություն հայտնում հանդիպել ակտիվիստների հետ, բայց արդյունք չեղավ:

– Դուք կենսաթոշակային համակարգի շուրջ ստեղծված խառնաշփոթից ի՞նչ տպավորություն եք ստանում՝ մարդկանց պարզապես խաբո՞ւմ են՝ տարատեսակ խոստումներ տալով:

– Երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց օրենքը, պետք էր վերջակետ դնել, մնացածը հենց խառնաշփոթ ստեղծելու համար է: Տվյալ դեպքում հարկավոր էր թողնել ազատ կամքի ընտրությանը, ինչպես, օրինակ, Ռուսաստանում է: Կան ձևեր, որ հրապուրիչ են քաղաքացիների համար, և նրանք դա անում են իրենց իսկ ընտրությամբ, այլ ոչ թե պարտադրանքով: Իսկ Հայաստանում խառնաշփոթն արհեստածին է. իրականում շատ պարզ ուրվագծվում է, որ իշխանությունները մտադիր են պահպանել իրենց կողմից ծրագրավորվածը՝ միգուցե այլ գրագետ ձևակերպումներ տալով։ Նախ՝ սոցապնախարարությունը շարունակում է ղեկավարել այն նույն անձը, որը պատասխանատու էր այս չարաբաստիկ «բարեփոխումների» համար։ Երկրորդը՝ նախագահը Հովիկ Աբրահամյանին ներկայացնելիս կառավարությանը հրահանգեց շարունակել և ի կատար ածել այս «բարեփոխումը»։ Ի դեպ, այդ օրենքի ընդունման գործում մեծ է նաև ներկա վարչապետի դերը։

– Հետաքրքիր է նաև Ձեր տեսակետը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի օրինագծի վերաբերյալ: Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը կո՞չ էր՝ նախկին նախագահներին միասին հեռանալու:

– Ընդհանրապես՝ ես կարծում եմ, որ նախ և առաջ հարկավոր է կատարել և հարգել գործող Սահմանադրության պահանջները, հետո նոր խոսել բարեփոխումների մասին։ Այսօր նախագահը, որը, ըստ Սահմանադրության, պետության ղեկավարն է, դարձել է նաև գործադիր իշխանության ղեկավար, ինչպես նաև դե-ֆակտո՝ դատական իշխանության ղեկավար։ Մոտավորապես հետևյալն է. պատկերացրեք՝ ֆուտբոլի ժամանակ մրցավարն իրեն իրավունք վերապահի տուգանային հարված նշանակել, գոլ խփել, ինքն էլ հետո որոշի՝ հաշվե՞լ այդ գոլը, թե՞ ոչ: Այսօր Հայաստանում այդպիսի իրավիճակ է ստեղծվել, և դա հակասում է գործող Սահմանադրությանը: Օրինակ՝ նախագահը իրավունք չունի միջամտելու կառավարության որոշումներին, նա իրավունք ունի միայն կասեցնելու օրենքին հակասող որոշումները՝ մինչև Սահմանադրական դատարանի որոշումը։ Բազմաթիվ այլ դրույթներ կարելի է բերել։

Իսկ եթե մտավախությունը նախորդ նախագահների վերաբերյալ է, ապա օրենքը հետադարձ ուժ չունի, դա նախկին նախագահներին չի վերաբերում, այսինքն՝ եթե սահմանադրական փոփոխություն լինի, դա արդեն հաջորդ նախագահներին կվերաբերի: Ուստի զարմանալի է, թե որ անգրագետն է այդ թեման շրջանառության մեջ մտցրել։ Կամ միգուցեև հատուկ է արվել, որպեսզի ուշադրությունը շեղեն հիմնական խնդրից. եթե երկրում ընտրությունների միջոցով իշխանությունը չի փոխվում, եթե քաղաքացին զրկված է ազատ ընտրության իրավունքից, ապա ի՞նչ տարբերություն, թե դիկտատուրան որ համակարգի միջոցով է իրականացվում՝ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում