Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

«Գյումրիի տեխնոպարկը» չի լուծարվում. անունների համընկնումը թյուրիմացություն է առաջացրել

Մինչ լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում և տարածում են կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված «սկանդալային որոշման նախագիծը», որը վերաբերում է Գյումրու տեխնոպարկի լուծարմանը, և դա լրատվամիջոցներում մեկնաբանվում է որպես նոր կառավարության կողմից նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ծրագրերի վերացում, պարզվում է, որ տեղի ունեցածը սովորական թյուրիմացություն է:

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագիծը չի վերաբերում «Տիգրան Սարգսյանի տեխնոպարկին»: Խոսքը մեկ այլ, բայց նույն անվանումը կրող փակ բաժնետիրական ընկերության մասին է, որը բացվել է 2006 թվականին և այդպես էլ որևէ գործունեություն չի իրականացրել: Իսկ բուն «Գյումրիի տեխնոպարկը» արդեն աշխատում է հունվարից սկսած: Տեխնոպարկում արդեն իսկ տեղակայված են բազմաթիվ կազմակերպություններ, և որևէ խնդիր չկա:

«Խոսքը մի կազմակերպության մասին է, որը ժամանակին ստեղծվել է և իր անունը դրել «Գյումրիի տեխնոպարկ» ՓԲԸ: Դա ոչ մի կապ չունի Գյումրիի տեխնոպարկի ծրագրի հետ ո՛չ ֆինանսապես, ո՛չ բովանդակային և ոչ էլ ժամանակային առումով: Սա պարզապես անունների համընկնում է, որը բերել է թյուրիմացության: Բացի դրանից՝ Գյումրիի տեխնոպարկը ՓԲԸ չէ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից է իրականացվում և անվանվում է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն: Այդ ՓԲԸ-ն ստեղծվել է 2006-ին, իսկ մենք «Գյումրիի տեխնոպարկի» ծրագրի մասին սկսել ենք խոսել 2008-ից սկսած»,- «Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց Գյումրիի տեխնոպարկի ամբողջական ծրագրերի պատասխանատու Բագրատ Ենգիբարյանը՝ հավելելով. «Իսկ տեխնոպարկը նորմալ աշխատում է, բացվել է հունվարից: Տեխնոպարկում տեղակայված են կազմակերպություններ՝ ամերիկյան, ֆրանսիական, տայվանական, հայկական կապիտալով, արդեն իսկ գործում են լաբորատորիաները: Արդեն մեկ անգամ հասցրել ենք ներդրումային ֆորում անցկացնել 400 մասնակիցներով: Եվրամիությունն է այստեղ միջոցառումներ անում: Այնպես որ ոչ մի խնդիր չկա: Էկոնոմիկայի նախարարության որոշումը մեզ չի վերաբերում, սա, կրկնում եմ, պարզապես անունների համընկնում է, որը բերել է թյուրիմացության»:

Ենգիբարյանի խոսքով՝ եթե աշխատանքները նորմալ ընթանան, ապա հունիսի սկզբին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի կունենա տեխնոպարկի պաշտոնական բացումը:

Նշենք, որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել և Գյումրիի տեխնոպարկը շարունակում է առաջվա պես գործել:

Հիշեցնենք, որ «Գյումրու տեխնոպարկի» ծրագիրը ՀՀ կառավարության կողմից ներկայացվել է 2008 թվականին՝ տարածքային զարգացման և աշխատատեղերի ստեղծման առավել ընդգրկուն ռազմավարության շրջանակում: Տեխնոպարկի ծրագրի նպատակն է խթանել Գյումրիում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացումը՝ նկատի ունենալով այդ ոլորտում Հայաստանի ընտրած ռազմավարությունը և ոլորտի զարգացման միջազգային հեռանկարները: Ծրագիրն ուղղված էր Երևանի ու մարզերի միջև անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում