Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի 39-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել «Спорта День за Днем»-ին:
Բերեզովսկին խոսել է նաև Սանկտ-Պետերնուրգի «Զենիթ»-ի 19-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի մասին, ով հրավիրվել է Հայաստանի հավաքական:
«Իհարկե, մենք ցանկանում էինք տեղ զբաղեցնել առնվազն առաջին եռյակում, բայց բազմաթիվ սխալներ գործեցինք: Ետնապահների և միջին հորիզոնականներ զբաղեցնող թիմերի հետ մրցավեճերում սայթաքումներից հետո նման արդյունք գրանցվեց:
Մենք շատ հյուրընկալ թիմ ունենք, Արտյոմն իրեն լավ կզգա (ժպտում է): Ամենակարևորն այնէ, որ նրա ներկայությունն օգտակար լինի ևավաքականի և հենց իր համար»,- նշել է Բերեզովսկին: