Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Ազատության հրապարակի ազատությունն է ԼՂ անվտանգության երաշխիքը (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հեղինակ Արման Բաբաջանյանի առաջին հյուրը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն է: 


– Պարոն Շահնազարյան, մարտ 1-ի հանրահավաքից հետո երկրում սկիզբ առած գործընթացները խոսում են այն մասին, որ իրավիճակ է փոխվել: Խոսքը մարտի 3-ին «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության անդամների նկատմամբ ոստիկանության բռնարարքներին է առնչվում։ Դրանից հետո եղան իշխանության տարաբնույթ մեկնաբանություններն ու արձագանքները մարտ 1-ին ընդդիմության առաջնորդի` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած պահանջների վերաբերյալ, ապա՝ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումները: Մինչև իսկ Ծաղկաձորում Սերժ Սարգսյանը առաջին անգամ իր չսիրած բառով «ռևերանսներ» արեց Հայ ազգային կոնգրեսի առաջ`տարաբանույթ մեկնաբանությունների տեղիք տալով, որի վերջաբանն էր Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը (72 ժամը չլրացած՝ դատարանը պետք է կալանքի սանկցիա տա): Այս ամբողջ շղթան որքանո՞վ  եք կապակցված տեսնում, որքանո՞վ  եք այս ամենը ներքին շարժման տրամաբանության մեջ ներքին գործընթացների հետ կապում, և որքանո՞վ  է այս ամենի արտաքին ազդեցության աստիճանը:


– Նախ շնորհակալություն հրավերի համար, նաև շնորհավորում եմ «Առաջին»-ին, որը սկսում է արդեն ինտերնետային հեռուստատեսային հաղորդումները:


Դուք նշեցիք, որ Հայաստանում իրավիճակի փոփոխություն կա։ Նախ ասեմ, որ երեք տարի է՝ Հայաստանում գոյություն ունի օրըստօրե ավելի խորացող քաղաքական ճգնաժամ, դրան ավելացել է սոցիալ-տնտեսական ծանր և ճգնաժամային իրավիճակը։ Եվ ինչպես նշեցիք` մարտի 1-ի հանրահավաքում հնչեցվել է իշխանություններին ուղղված 15 պահանջ:


Ձեր թված բոլոր գործողությունները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի գնահատականները` կապված Կոնգրեսի գործունեության և հանրահավաքների հետ, ինձ բերում են մի եզրակացության, որ իշխանության խոսքը և գործը իրարից ուղղակիորեն տարբերվում են: Խոսքը ունի երկու նպատակ` պոպուլիզմ և դրսին է ուղղված, իսկ գործը այն բռնություններն են, որոնք շարունակվում են։ Մասնավորապես ես կառաձնացնեի Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը: Խստորեն դատապարտում եմ դա, համարում եմ, որ իշխանությունը այս երեք տարիների ընթացքում երբեք չի գործել կոռեկտության սահմաններում, առաջին հերթին՝ ոստիկանությունը, որը պարբերաբար և հետևողականորեն խախտում է օրենքը։ Օրինակ՝ ոստիկանապետի հայտարարությունները. դրանց պետք է իրավական գնահատական տրվի, որովհետև այդ հայտարարություններով հստակ երևում է, որ ոստիկանությունը քաղաքականացված մարմին է և գործում է քաղաքական ինչ-որ շահերից ելնելով:


Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը բերում է մի եզրակացության, որ իրականում իշխանությունը ժողովրդին, բռնությունից բացի, ոչինչ չունի առաջարկելու:


– Այդ դեպքում` ինչպե՞ս եք բացատրում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե` ընդդիմության շարքերում կան մարդիկ, ովքեր այս պետության հիմքում են կանգնած, և նրա մոտ տրամադրության որոշակի փոփոխություն է ձևավորվել:


– Նախ ասեմ, որ նա նշել է, թե նաև իշխանությունում կան այդպիսի մարդիկ: Եթե կան այդպիսիք` դրանք շատ ավելի քիչ են, քան ընդդիմության մեջ: Երկրորդ, կարծես թե նրան շատ է մտահոգում ընդդիմության այս արժանապատիվ և օրինական կեցվածքը, որը երեք տարի շարունակ, չնայած իշխանության, հատկապես ոստիկանության կողմից բազմաթիվ սադրանքներին, չի շեղվել այս ուղուց: Իշխանությունը այս քայլերով և Սամսոն Խաչատրյանի ձերբակալությամբ կարծես թե փորձում է դրդել ընդդիմությանը գնալ պայքարի այն ձևերին, որոնք մեզ համար եղել են անընդունելի: Բռնությունը մենք դատապարտել ենք, իսկ, կրկնում եմ, իշխանությունը կարծես թե, բռնությունից բացի, ոչինչ չունի առաջարկելու,  քաղաքական որևէ արգումենտ, քաղաքական էություն չունի:


Պարոն Շահնազարյան, սա է մշտապես եղել իշխանության գործելաոճը, և ընդդիմությունը ևս քանիցս խոստովանել է, որ, ըստ էության, իշխանությունը ասում է` իմ ձեռքում կա իշխանություն, զենք, և եթե ինձ հետ խոսելու ցանկություն կա` միայն այս եղանակն է ինձ համար ընդունելի, այդ լեզուն, խոսակցության այդ հարթակը:


– Իշխանությունը սարսափում է երկխոսությունից, որովհետև քաղաքական արգումենտներ բացարձակապես չունի, և դրանով եմ բացատրում նաև այն հանգամանքը, որ քաղբանտարկյալներին ազատ ազատելու պահանջին ի պատասխան, որը թիվ մեկ պահանջն էր 15-ից, մենք այսօր 9 քաղբանտարկյալի փոխարեն ունենք արդեն 10 քաղբանտարկյալ: Կարծում եմ, որ իշխանության ներսում խուճապային տրամադրությունները գերիշխող են, և այս քայլը ուղղված է նաև հենց ներսում այդ տրամադրությունների աճը կասեցնելուն:


– Այդ խուճապային տրամադրությունները որտե՞ղ եք տեսնում, որովհետև, իմ գնահատմամբ, Սերժ Սարգսյանի վերջին ելույթը բավական լուրջ հիմքեր ուներ:


– Այդ ելույթի հասցեատերը, կարծում եմ, արտաքին աշխարհն էր: Ի՞նչ էր ասում: Փորձում է հիմա՞ բարեփոխումներ անել: Երեք տարի ժամանակ ունեին այդ բարեփոխումները անելու համար։ Իրականում հենց կառավարության ողջ գործունեությունը բերեց նրան, որ իրավիճակը վատից դարձավ վատթարագույն: Ես գալիս եմ մեկ այլ եզրակացության, որ իր գործողություններով կառավարությունը ընդհանրապես նպատակ ունի խթանել, ավելացնել արտագաղթը: Հարվածի տակ է հատկապես մանր բիզնեսը, ձեռնարկատիրությունը, և հետևողականորեն է տարվում այդ քաղաքականությունը: Իսկ որ ասվում է` մենք այս կփոխենք, այն կբարեփոխենք, դա բացարձակապես որևէ հիմք չունի: Այս իշխանությունը ի վիճակի չէ որևէ բան բարեփոխելու:


– ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ընդդիմության հանրահավաքի նախօրեին և դրանից հետո երկու անգամ հանրության առջև  հանդես եկավ շատ կարևոր ուղերձով՝ նշելով, որ ԱՄՆ գործընկեր է դիտվում այն իշխանությունը, որը լսել գիտի իր հասարակությանը: Մարտի 15-ին սպասվում է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների այցը: Հատկապես ո՞ր արտաքին ուղղությամբ է Ս.Սարգսյանը իր այս հայտարարությամբ փորձում սիրաշահել ընդդիմությանը:


– Արևմտյան ուղղությամբ, հասցեատերը արևմուտքն է, բայց իրականությունը բռնությունների շարունակությունն է: Դուք նշեցիք միջազգային գործընթացներ, սրան հավելեմ. հիմա այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, այն քաղաքացիական ակտիվության աճը, որ տեսնում ենք Հայաստանում, շատ ավելի կարևոր է, քան միջազգային բոլոր գործընթացները՝ իրար հետ վերցրած: Մի անգամ ևս ուզում եմ վերահաստատել Հայ ազգային կոնգրեսի այն սկզբունքը, որը որդեգրված է առաջին օրվանից` միայն ու միայն մեր գործն է, ՀՀ քաղաքացիներիս գործն է Հայաստանում ժողովրդավարություն հաստատելը:


– Պարոն Շահնազարյան, այս ակտիվությունը և, միաժամանակ, նաև ղարաբաղյան գործընթացում նկատվող ակտիվությունը, երբ ԱՄՆ-ը՝ իր հերթին, ՌԴ-ն՝ իր հերթին բավական ակտիվորեն ներգրավվել են գործընթացի մեջ, կարո՞ղ են ղարաբաղյան հանգուցալուծման այնպիսի մի իրավիճակ ստեղծել, որ շարժումը և շարժման նպատակները նորից մղվեն երկրորդ պլան, և Ղարաբաղյան գործընթացի հայանպաստ կարգավորման հանգույն առժամանակ կասեցվի Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու գործընթացը:


– Մի անգամ էլ կրկնեմ շատ պարզ մի ճշմարտություն` ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ երաշխիքը ժողովրդավարական Հայաստանն է. սա անվիճելի, անհերքելի ճշմարտություն է: ԼՂ-ի ամենամեծ սպառնալիքը այսօր Հայաստանի թիվ մեկ քաղբանտարկյալն է` Ազատության հրապարակը: Եվ Ազատության հրապարակի ազատագրմամբ Ղարաբաղը կստանա անվտանգության երաշխիքներ: Այստեղ այլընտրանք լինել չի կարող: Հավելենք նաև, որ իշխանությունները իրենց սադրանքներով չեն կարողանա ընդդիմությանը, Հայ ազգային կոնգրեսին շեղել այն ուղուց, որով մենք պայքարում ենք: Մենք չենք ուզում ապակայունացում, և իշխանափոխությունը արտահերթ ընտրությունների միջոցով տեղի է ունենալու առանց որևէ ապակայունացման: Իշխանությունները հիմա լուրջ երկընտրանքի առաջ են. նրանք պետք է հասկանան, որ եթե մի փոքր անգամ մտածում են Հայաստանի Հանրապետության և ժողովրդի մասին` չպետք է գնան այդ ցնցումներին: Օրինակները շատ վառ են, թե ինչպես է ավարտվում նման ռեժիմների ճակատագիրը:


– 2009 թ. մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ մեր բառապաշարից պետք է դուրս մղենք «հեղափոխություն», «ապստամբություն» բառերը, սակայն 2011 թ. մարտի 1-ին քվեարկության դրվեցին 15 պահանջները, որոնք ներկայացվեցին, և, փաստորեն, օրակարգային է դառնում այն ճանապարհը, որը կորոշի ժողովուրդը: Կարո՞ղ ենք ասել, որ այսուհետ Կոնգրեսը  և Կոնգրեսի առաջնորդները առաջնորդվելու են, իրենց գործողությունները կառուցելու են հասարակությունից եկած պատվերի համաձայն:


– Միանգամայն ճիշտ եք` այդ պատվերի համաձայն, և մարտի 1-ի հանրահավաքում հայտարարվեց,  որ այսուհետև մեր հանրահավաքները հասարակության ինքնակառավարման մարմիններ են, որոշում ընդունող մարմիններ: Բայց դա բացարձակապես չի հակասում 2009 թ. ասածին, որովհետև մեզ համար այն սկզբունքները, որոնք որդեգրել ենք, սրբագրման ենթակա չեն, և Հայաստանում կհասնենք իշխանափոխության արտահերթ ընտրությունների միջոցով, առանց այն ցնցումների, որ ուզում էին իշխանության ներսում գտնվող որոշ ուժեր, գուցեև՝ դրսի ուժեր: Բոլոր այդ փորձերը դատապարտված են, և մենք կհասնենք քաղաքական համաձայնության, ազգային համաձայնության, որի միակ ճանապարհը արտահերթ ընտրություններն են:


– Ազգային համաձայնության մասին խոսեցիք, ես չեմ կարող չհարցնել՝ ընդդիմադիր դաշտի միավորման մասին տարատեսակ հոռետեսական կամ լավատեսական ցանկություններ են հնչում, խնդրեմ, այս մասին ի՞նչ կասեիք:


– Այս հարցի պատասխանը տրվել է, կարճ անդրադառնամ: Ընդդիմությունը վաղուց միավորված է, միավորված է առավել, քան նախկին Խորհրդային միության տարածքի կամ, եթե շատ ավելի լայն հասկացողություն ընդունենք, տարածարջանի որևէ երկրում: Հայ ազգային կոնգրեսում կան 18 կուսակցություններ, ընդդիմություն է նաև «Ժառանգությունը», որը ընդգրկված չէ Հայ ազգային կոնգրեսում, բայց ունենք համագործակցություն, կա փոխըմբռնում շատ ու շատ հարցերում. այստեղ որևէ խնդիր չկա: Հայ ազգային կոնգրեսը բաց է բոլոր այն քաղաքական և հասարակական կազմակերպությունների համար, որոնք համարում են, որ Հայաստանը պետք է ունենա օրինական իշխանություն, պետք է լինի օրենքի գերակայություն: Ընդդիմությունը վաղուց միավորված է, կա 18 կուսակցություն և 19-րդ, 20-րդ, 21-րդ աթոռները ազատ են բոլոր ցանկացողների համար:


Այդ հարցը իշխանությունների կողմից է նետված քննարկման, և այդ քննարկումը արդեն սպառել է իրեն, դա հերթական անգամ խոսում է իշխանությունների թուլության, քաղաքական բովանդակության և արգումենտացիայի իսպառ բացակայության մասին:


– Պարոն Շահնազարյան, չեմ կարող մեր զրույցի վերջում հարց չտալ Ղարաբաղյան կարգավորման ներկա հանգրվանի մասին, Ս.Սարգսյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ հնարավոր է կարճաժամկետ համաձայնություն. փաստորեն, այն հոռետեսական գնահատականների ֆոնին, երբ Սոչիի հանդիպման նախօրեին և հաջորդ օրը զինվորներ են սպանվել, այդ մասին՝ ոչ մի ակնարկ, միայն լավատեսական շեշտադրում:


– Կարգավորման ներկայիս փուլը ունի երկու առանձնահատկություն: Առաջինը` կարգավորման հարցում շատ ավելի սերտ համագործակցությունն է ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև, և երկրորդը` ըստ էության, այսօր եռանախագահները իրենց առջև խնդիր են դրել թուլացնել պատերազմի և ռազմական բախումների հնարարավորությունը: Կարգավորման առումով ես որևէ այդպիսի գործընթաց չեմ տեսնում, թեև ռուս-ամերիկյան համագործակցությունը, որը Հյուսիսային Աֆրիկայի երկրներում սկսված գործընթացներից հետո միտումներ ունի ոչ միայն ընդլայնվելու, այլև խորանալու, կոնկրետ ԼՂ հարցում մոտ ապագայում կարող է բերել շատ անակնկալ արդյունքների, եթե աշխարհի գերտերությունների այդ համագործակցությունը էլ ավելի ընդլայնվի: Այնպես որ, հայկական կողմերը պետք է պատրաստ լինեն դրան: Ավելացնեմ` ձգձգելու այն քաղաքականությունը, որը Հայաստանի իշխանությունները տանում են արդեն 13 տարի, այս վտանգից բացի, պարունակում է մեկ այլ վտանգ`Հյուսիսային Աֆրիկայում ընթացող պրոցեսները կարող են իրենց անդրադարձը ունենալ Ադրբեջանում, և, վերլուծաբանների կարծիքով, այդ անդրադարձը կարող է ավարտվել Ադրբեջանում քաղաքական իսլամի ազդեցության մեծացմամբ, ինչը չեմ կարծում, թե մեզ ձեռնտու կլինի, և այս պարագայում շատ ավելի անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել:


– Իսկ Հայաստանում առանց հասարակական կոնսոլիդացիայի հնարավո՞ր եք համարում հանգուցալուծումը:


– Հայաստանում հասարակական կոնսոլիդացիա կա` առավել քան երբևէ: Վերջին տասը տարիների ընթացքում երբեք այս մակարդակի կոնսոլիդացիա չի եղել, իհարկե, եղել է 2002-2003 թթ., բայց այս մակարդակի` կարծում եմ, չի եղել:


-Ես նկատի ունեմ, որ իշխանությունը կարող է, առանց հասարակության հետ հաշվի նստելու, գնալ այնպիսի լուծումների, որոնք կապ չունեն մեր պետականության շահերի հետ:


-Մեկ անգամ ևս նշեմ պարզ ճշմարտությունը՝ առաջին հերթին այդ կոնսոլիդացիան է, որ ապահովելու է ԼՂ անվտանգությունն ու հայանպաստ գործընթացները ԼՂ կարգավորման հարցում: Բայց այսօր մեր օրվա գերխնդիրն է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ստիպել, որպեսզի իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների, և սա է միակ ճանապարհը, որը մեզ կհանի քաղաքական և տնտեսական այս սարսափելի վիճակից, որովհետև այս իշխանությունը որևէ լուրջ քայլի ընդունակ չէ, որովհետև այս իշխանությունը ձևավորվել է՝ արհամարհելով ժողովրդի կարծիքը` 2008 թ. խայտառակ ընտրություններով, Մարտի 1-ով, և հիմա իշխանությունը հնարավորություն ունի, գուցե մի վերջին հնարավորություն` լսելու բանականության ձայնը և մտածելու ազգային համաձայնության կայացման շուրջ`արտահերթ ընտրությունների միջոցով:


-Մարտի 17-ին հանրահավաք է։ Պարոն Շահնազարյան, ի՞նչ կոչ կուղղեք հասարակությանը:


-Ես բոլորին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել այդ հանրահավաքին, կասկած չունեմ, որ հանրահավաքը լինելու է ավելի հզոր, քան նախորդ երկու հանրահավաքները, և միայն այս ճանապարհով մենք կստիպենք իշխանությանը գնալ քաղաքական քայլերի ու հասկանալ, որ բռնությունները առաջին հերթին հարվածում են հենց իրեն`իշխանությանը:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում