Եվրոպայի ժողովրդավարական կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել, որում, ի թիվս այլ հայտարարությունների, կոչ է արվում ԵԺԿ գործընկեր կուսակցություններին Ուկրաինայում գալիք նախագահական ընտրություններին դիտորդներ ուղարկել՝ դրանց թափանցիկությունը, ազատ և արդար անցկացումն ապահովելու համար:
ԵԺԿ գործընկեր կուսակցության՝ Հանրապետականի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից «Առաջին լրատվականը» հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի այդ մասին:
Դիտարկմանը, թե Հայաստանը մինչ այժմ չի ճանաչել Ուկրաինայի նոր իշխանություններին. հավանակա՞ն է, որ ընտրություններին դիտորդներ ուղարկի, Սուքիաս Ավետիսյանն ասաց․ «Դիտորդներ ուղարկելը ժողովրդավարության էլեմենտներից է, երբ դիտորդական առաքելությունը փորձում է գնահատել ցանկացած երկրում ընտրությունները: Հայաստանը մինչև հիմա Ուկրաինայի իշխանություններին չի շնորհավորել, որովհետև չեմ կարծում՝ հստակ պարզ է, թե ովքեր են այդ իշխանությունները, դրա համար պետք չէ մեկը մյուսին կապել: Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Հանրապետական կուսակցության, կարող է փորձել նաև ներգրավվածություն ունենալ, մեկը մյուսին չի խանգարում»:
Մանրամասները՝ տեսանյութում։