Այս պահին ՀՀ Վերաքննիչ դատարանում ընթանում է Տիգրան Փոստանջյանի դռնփակ դատական նիստը:
Դատարանի դիմաց հավաքվել են «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության վարչության անդամ Դավիթ Սանասարյանը և ուրիշներ:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Տիգրան Փոստանջյանին դատապարտելով` իշխանությունները նպատակ ունեն սաստելու Զարուհի Փոստանջյանի քաղաքական գործունեությունը, սակայն ակցիայի մասնակիցները հայտարարում են որ դա նրանց չի հաջողվի:
Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Տիգրան Փոստանջյանին և բոլոր քաղբանտարկյալներին և պահանջում են չկիրառել 37 թվականի ստալինյան քաղաքականությունը: