Tuesday, 23 04 2024
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ

«Միացումը կբերի ավելի դրական գործնական լուծումների». Պավել Սաֆարյանը՝ ՊԵԿ-ը ֆիննախի կազմ մտցնելու մասին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը կածում է, որ կարելի էր նաև զարմանալ, թե ինչու ՊԵԿ-ը Ֆինանսների նախարարության կազմում չէր մինչ այժմ:

«Այդ խնդիրները՝ միացնելու կամ առանձնացնելու, ավելի շատ ժամանակն է թելադրում: Ես առնչվել են այն խնդրի հետ, երբ որ ժամանակին՝ 1991-ին, հարկայինն ու մաքսայինն առանձնացվեցին Ֆինանսների նախարարությունից: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ անցնում էինք շուկայական տնտեսության ու ազատ գնագոյացման, և հարկային քաղաքականությունն ու հարկային վարչարարությունը դարձան տնտեսական քաղաքականության կարևոր բաղադիչներից մեկը: Եվ խնդիր կար, որպեսզի հարկային վարչարարությամբ զբաղվող գերատեսչությունը կայանա: Սովորաբար ցանկացած կառույցի կայացման կարևոր պայմաններից է այն, որ այն առանձնացվի: Որովհետև խոշորի մեջ շատ դժվար է որևէ կառույց կայացնել, առավել ևս, երբ որ այդ խոշորն ունի ձևավորված ու հստակ աշխատող ավանդույթներ ու ֆունկցիաներ (ինչպես Ֆինանսների նախարարությունն էր 1991-ին)»,- «Ժամանակին» ասաց Պ. Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ բաժանման շնորհիվ հարկային ծառայությունը կայացավ, ձևավորվեց վարչարարությունը և զարգացման մի քանի փուլերով անցավ: «Բայց բաժանումը միայն առավելություններ չէ, որ ունի. կան նաև թերություններ: Օբյեկտիվ պատճառներով շատ դժվար է լինում որոշել հարկային և մաքսային միասնական քաղաքականության իրականացումը: Մինչդեռ պարզ է բոլորին, որ միասնական քաղաքականությունը պետք է իրականացնի Ֆինանսների նախարարությունը, որովհետև հարկային վարչարարություն իրականացնողը չի կարող միաժամանակ հարկային քաղաքականություն իրականացնել»,- ասաց Պ. Սաֆարյանը՝ հավելելով, որ բաժանված հարկային ծառայության պարագայում երբեմն անջրպետներ են առաջանում, և Ֆինանսների նախարարությունը բավարար հնարավորություններ չի ունենում ճշգրիտ հարկային քաղաքականություն վարելու համար:

«Ֆինանսական քաղաքականություն իրականացնող գերատեսչությունը պետք է իրականացնի նաև հարկային քաղաքականությունը: Բայց երբ առանձին են, կյանքը ցույց է տալիս, որ հատկապես մեր պարագայում հաճախ ճիշտ լուծումներ չեն տրվում: Որովհետև Ֆինանսների նախարարությունը շատ տեսական պատկերացումներ է սկսում ունենալ հարկային իրավիճակի վերաբերյալ: Ես վստահ եմ, որ այս միացումը կբերի ավելի դրական գործնական լուծումների»,- ասաց Պ. Սաֆարյանը: Նրա խոսքով՝ այժմ նախարարությունը ունի երկու՝ ինչ-որ տեղ հակադիր խնդիրներ: Մի կողմից՝ չի կարող հարկերը շատ բարձրացնել ու շատ ծախսեր անել, քանի որ արդյունքում ծախսային քաղաքականության ու տնտեսության ակտիվության հետ կապված խնդիրներ կարող է ունենալ: Մյուս կողմից էլ՝ չի կարող հարկերը շատ փոքրացնել, քանի որ դարձյալ ծախսային քաղաքականության հետ խնդիր կարող է ունենալ: Արդյունքում կգտնվի ամենաօպտիմալ լուծումը՝ որպես «ոսկե միջին»:

Կա տեսակետ, թե ավելի ճիշտ կլիներ հարկային համակարգը Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ մտցնելը, քանի որ այդ դեպքում հարկերի հավաքումը տնտեսության ակտիվությունը հնարավորինս խթանելու սկզբունքից ելնելով կվարվեր: Պավել Սաֆարյանը չհամաձայնեց այս տեսակետի հետ: «Նման դեպք ինձ միայն Իրանում է հանդիպել, բայց որտեղ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարություններն առանձին էին և հարկայինը այդ նախարարության կազմում էր: Չեմ բացառում, որ այդպիսի երկրներ կան, բայց ինձ չեն հանդիպել: Ակնհայտ է, որ հարկային քաղաքականությունը ֆինանսական քաղաքականության բաղադրիչ է, իսկ ֆինանսական քաղաքականությամբ զբաղվում է ֆինանսների նախարարությունը: Եթե որևէ երկրի էկոնոմիկայի նախարարություն իրականացնում է ֆինանսական քաղաքականություն, կարելի է քննարկել, բայց այդ դեպքում այդ նախարարությունը ավելի ճիշտ կլիներ անվանել ֆինանսների նախարարություն»,- ասաց Պ. Սաֆարյանը:

Այսինքն, ըստ նախարարի տեղակալի, Ֆինանսների նախարարությունը այժմ ավելի լավ պատկերացում կունենա՝ իրականում որքան հարկեր կարելի է հավաքել սահմանված դրույքաչափերի պարագայում: Երկրորդ՝ տեղի կունենա ՊԵԿ-ի ու Ֆինանսների նախարարության աշխատակազմերի օպտիմալացում: «Չի կարող մեկ նախարարության մեջ երկու կադրերի բաժին, միջազգային կապերի բաժին և այլ նմանատիպ բաժիններ լինել: Հնարավոր է՝ բաժինների աշխատակիցների թիվը չկրճատվի, բայց ակնհայտ է, որ, օրինակ, բաժնի 2 պետ չի լինի, ինչը նշանակում է ավելի քիչ ծախսերով նույն ֆունկցիաների իրականացում»,- ասաց Պ. Սաֆարյանը

Ըստ նրա` յուրաքանչյուր 3-4 տարին մեկ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը ուսումնասիրություններ են կատարում երկրներում՝ գնահատելու համար նրանց տնտեսական գերատեսչությունների կայացածությունն ու աշխատանքի արդյունավետությունը: Հայաստանում այս պահին անցկացվում է նման հետազոտություն, և արդյունքները կհրապարակվեն մինչև տարվա կես: «Մենք կունենանք, փաստորեն, այդ ստարտային գնահատականը` այս կառուցվածքային փոփոխության սկզբում, և 3-4 տարի հետո կտեսնենք այս փոփոխության արդյունքում ստեղծված վիճակի գնահատականը: Ես վստահ եմ, որ այս միավորման շնորհիվ գնահատականը ավելի դրական կլինի»,- եզրափակեց Պ. Սաֆարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում