Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հունիսի 15-ին նշանակված ՏԻՄ ընտրություններից առաջ Ջավախքում «հին ու բարի ավանդույթների» վախ ունեն

Վրաստանում հունիսի 15-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Երկրի 12 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում, ընտրվելու են քաղաքապետեր: Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են նաև 59 տեղական վարչակազմերի ղեկավարների:

Թեպետ ցուցակները վերջնականապես պատրաստ չեն, այդուհանդերձ հավանական չէ, որ Թբիլիսիում իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» ցուցակի անցողիկ տեղերում հայեր լինեն:

Հայաբնակ Ջավախքում ընտրվելու է ոչ թե քաղաքապետ, այլ մունիցիպալիտետ՝ տեղական ինքնակառավարման մարմին: Ջավախքը չի մտնում ինքնակառավարվող քաղաքների ցանկում: Ջավախքցիներն ընտրելու են վարչության նախագահ, ինչպես նաև 37 պատգամավոր՝ 15-ը միամանդատ, 22-ը՝ բազմամանդատ:

Ջավախքը կանգնած է խնդրի առջև: Նման հայտարարություն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արեց «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը: Նա ցավով նշեց, որ այս ընտրություններին կարծես թե գործելու են նախկին «բարի ավանդույթները»:

Ռստակյանը պատմեց, որ նախկինում, օրենքի խախտումով, անվտանգության ռեգիոնալ մարմինն էր կազմում պատգամավորների ցուցակը, և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Ազգային միացյալ շարժման» թեկնածուներն այժմ «Վրացական երազանք» կուսակցության կազմում են, ու նրանք էլ ընդգրկվելու են արդեն այս ընտրությունների ցուցակներում:

«Վիրք» կուսակցության նախագահն ընդգծեց, որ այդ մարդկանց մեջ չկան այնպիսիք, որոնք հայանպաստ քաղաքականություն են վարել․ «Ես չգիտեմ. շուտով լեզվի, երկաթուղու խնդիր է լինելու, այդ մարդիկ միշտ հակահայկական լուծումներ են տվել մեր խնդիրներին, հիմա ի՞նչ պետք է անեն»։

Ռստակյանը նշեց, որ միակ հուսադրող հանգամանքն այն է, որ երկու ընդդիմադիր կուսակցություններ ևս թեկնածու են առաջադրելու: Դրանք են՝ «Նոր աջերը» և «Ազատ Վրաստանը»: Այդ երկուսը բավական մեծ համբավ ու դրական տպավորություն են թողել ջավախքցիների շրջանում:

«Ես կարծում եմ, որ մեր գլխին մեծ դժբախտություն կլինի, եթե Սաակաշվիլու մարդիկ նորից մեր պատգամավորները լինեն: Նրանք նախկինում էլ ոչ լեգիտիմ էին և մեր շահերը չեն սպասարկել, հիմա էլ պատմությունը կրկնվում է: Առայժմ, սակայն, վերջնական չեն ցուցակները, հայտնի էլ չէ, թե այստեղ ով է ղեկավարելու «Վրացական երազանքի» շտաբը, դեռ վերջնականապես հայտնի չէ նաև, թե ով է լինելու «Վրացական երազանքի» վարչության նախագահի թեկնածուն:

Ի դեպ, նախկինում վարչության նախագահին ընտրում էին հենց պատգամավորները, օրենքի փոփոխությամբ այս անգամ ընտրելու է բնակչությունը:

Մենք զրուցեցինք նաև Ջավախքի շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանի հետ, որը մտադիր է ինքնառաջադրվել որպես վարչության նախագահի թեկնածու: Նա «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ առայժմ որոշել է ինքնառաջադրվել, բայց եթե որևէ կուսակցությունից առաջարկ ստանա՝ կմտածի դրա շուրջ: «Դեռ խառնաշփոթ է, շատ բան չեմ կարող ասել, նախընտրական արշավն էլ սկսված չէ, մայիսի 16-ից հետո ամեն ինչ պարզ կլինի: Առայժմ հստակ ոչինչ ասել չեմ կարող: Հույս ունենք, որ այս ընտրությունները դրական ավարտ կունենան, իշխանափոխությունից հետո տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններն են Վրաստանում»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում