Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի գործակալ Վալերի Հովհաննիսյանը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ իր 24-ամյա կիսապաշտպանը կարող է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»:
«Խոսակցությունները շատ են: Բայց այս պահին Օզբիլիսը «Սպարտակ»-ի խաղացող է, և թիմում նրա մոտ ամեն ինչ կարգին է: Եթե առաջարկ լինի, ուրեմն կմտածենք այդ ուղղությամբ»,- գործակալի խոսքերն է փոխանցում Sport-Express-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Ստամբուլի «Գալաթասարայ»-ը հետաքրքված է Արաս Օզբիլիսի ծառայություններով և պատրատս է նրա տրանսֆերի համար վճարել 10 միլիոն եվրո: