Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը Sport-Express-ի հետ զրույցում նշել է, որ փողերը գլխավորը չեն ֆուտբոլում, իսկ ժեստը, որը ինքը ցույց էր տվել Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Ամկար»-ի դեմ հանդիպման ժամանակ, հասցեագրված է եղել իրեն չհավատող մարդկանց:
«Ես առաջարկներ ունեի ավելի լավ ֆինանասական պայմաններով, քան «Սպարտակ»-ի արած առաջարկը: Բայց ես հենց «Սպարտակ»-ը ընտրեցի, որովհետև փողերը գլխավորը չեն ֆուտբոլում: Երկար ժամանակ է գոլ չէի խփել: Ժեստը հասցեագրեցի այն մարդկանց, ովքեր չէին հավատում ինձ: Հավանաբար նրանց թվում է, որ ես պատահաբար եմ մոռանում»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնության նախավերջին՝ 29-րդ տուրի «Ամկար»-ի դեմ խաղում Յուրա Մովսիսյանը խփեց հանդիպման միակ և իր թիմի համար հաղթական գնդակը: