Միլանի «Ինտեր»-ի ու Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին կիրակի օրը եղել է Փարիզում:
Այցելության ընթացքում Մատերացին լուսանկարվել է Աշխարհի 2006 թվականի առաջնության եզրափակչում իր ու Զիդանի միջև տեղի ունեցած միջադեպին նվիրված արձանի կողքին ու այդ լուսանկարը տեղադրել է Twitter սոցցանցի իր միկրոբլոգում:
Հավելենք, որ ալժիրցի քանդակագործ Աբդել Աբդեսեմեդի կողմից ստեղծված այս արձանը կրում է «Ո՞վ է վախենում ահեղ գայլից» անվանումը:










































