Եվրոպայի ժողովրդավարական կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել, որում, ի թիվս այլ հայտարարությունների, կոչ է արվում ԵԺԿ գործընկեր կուսակցություններին Ուկրաինայում գալիք նախագահական ընտրություններին դիտորդներ ուղարկել՝ դրանց թափանցիկությունը, ազատ և արդար անցկացումն ապահովելու համար:
«Առաջին լրատվական»-ը ԵԺԿ գործընկեր կուսակցություններից ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի այդ հայտարարության մասին:
«Այդ հարցը դեռ կուսակցությունում չի քննարկվել, կարծում եմ՝ դրական որոշում կլինի: Ինչու չէ՝ կաջակցենք, որ Ուկրաինայում արդար, ազատ ընտրություններ տեղի ունենան»:
Մանրամասները՝ տեսանյութում։