Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մոսվիսյանը Sport-Express-ի հետ զրույցում խոսել է թիմում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև անդրադարձել է այս ամռանը Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնությանը:
«Ո՞վ է ասել, որ ես շփվում եմ Արասի հետ (ծիծաղում է): Եթե լուրջ, մեզ «Սպարտակ»-ում շատ լավ ընդունեցին: Նամանավանդ, որ ես առաջին օրը չէ, որ Ռուսաստանում եմ: «Սպարտակ»-ում չկան խմբավորումներ: Մենք շատ լավ շփվում ենք և՛ լեգիոներների, և՛ ռուսների հետ:
Ինչ-որ մեկին չեմ պատրաստվում երկրպագել: Ուղղակի կդիտեմ: Բրազիլիա նույնպես չեմ մեկնի: Ինչու՞: Տոմսերը թանկ արժեն»,-նշել է Մովսիսյանը: