Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը Sport-Express-ի հետ զրույցում խոսելով Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Ամկար»-ի դեմ հանդիպման ժամանակ երկրպագուների արած ակցիայի մասին, խոստովանել է, որ թիմը դժվարությամբ հարմարվեց 15-րդ րոպեին երկրպագուների՝ տրիբուբանները լքելու հետ: Սակայն, Մովսիսյանը նշեց նաև, որ հասկանում է երկրպագուների ապրումները:
«Ֆուտբոլիստների համար շատ դժվար է այդպիսի իրավիճակներում,- Մովսոսյանի խոսքերն է փոխանցում Sport-Express-ը: -Կարծես երկրպագուները երես են թեքում քեզնից, նամանավանդ այն դեպքում, երբ «Սպարտակ»-ի երկրպագուները մեզ միշտ աջակցել են: Բայց հիմա նրանց համար դժվար է համակերպվել այն ամենին, ինչ որ կատարվում է ակումբում: Նրանց կարելի է հասկանալ»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Ամկար»-ի դեմ հանդիպման 15-րդ րոպեին Մոսկվայի «Սպարտակ»-ի «Ֆրատրիա» ֆան շարժման անդամները լքել էին տրիբունաները: Նշենք նաև, որ այդ հանդիպումն ավարտվեց «Սպարտակ»-ի 1:0 հաշվով հաղթանակով, իսկ միակ գոլը հեղինակեց Յուրա Մովսիսյանը: