Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որն այսօր Թբիլիսի է ժամանել, հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայնը»` վկայակոչելով Վրաստանի վարչապետի մամլո ծառայությանը:
Նշվում է, որ Ղարիբաշվիլին Օլանդին հանդիպել է կառավարության վարչական շենքի մուտքի մոտ և շնորհակալություն հայտնել Վրաստան այցելելու համար: Կողմերը հանդիպել են «երես առ երես», ապա նաև ընդլայնված ֆորմատով:
Ավելի ուշ ծրագրված է նաև նրանց մասնակցությունը վրաց-ֆրանսիական տնտեսական ֆորումին: