Friday, 19 04 2024
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են

Հովիկ Աբրահամյանը սիրեց Լոնդոնը

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

Մարտի 15-ին Լոնդոնում Հայաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցավ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Առաջին հանդիպումը ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուի հետ էր: Հանդիպմանը մասնակցում էր բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Ողջունելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը` պարոն Բերքոուն կարեւորեց Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը Մեծ Բրիտանիա եւ նշեց, որ այն խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ միջխորհրդարանական համագործակցության խորացման համար: Նա անհրաժեշտ համարեց խորհրդարանների միջեւ երկկողմ շփումների ակտիվացումը: Համայնքների պալատի նախագահը հայ խորհրդարանականներին ներկայացրեց Միացյալ Թագավորության երկպալատ խորհրդարանի կառուցվածքը, կազմը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ հաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` ակտիվ և կառուցողական քաղաքական երկխոսություն ծավալել Միացյալ Թագավորության հետ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացումը և այդ համատեքստում` բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը, ինչին կնպաստեն երկկողմ փոխայցելությունները, տարբեր ձևաչափերով, շփումների ակտիվացումը: Այս համատեքստում ԱԺ նախագահը բարձր գնահատեց 2010 թ. փետրվարին ՀՀ Նախագահի այցը Միացյալ Թագավորություն: Նրա համոզմամբ` իր այցի ընթացքում նախատեսված հանդիպումների արդյունքում եւս կհաջողվի ընդլայնել համագործակցության եզրերը և նոր ուղիներ նախանշել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Օրենսդիր մարմինների միջեւ գործակցության խորացման առումով կարեւոր դեր վերապահվեց խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերին:

Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացմանն ուղղված վերջին զարգացումներին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին նաեւ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Հաջորդ հանդիպումը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի նախագահ բարոնուհի Հելեն Հայմանի հետ էր:

Լորդերի պալատի նախագահի համոզմամբ` Հայաստանի ԱԺ նախագահի այցը կարեւոր նախադրյալ է բրիտանահայկական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու առումով: Նա կարեւորեց խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացումը` այս համատեքստում բարձր գնահատելով բարոնուհի Քերոլայն Քոքսի կատարած մեծ աշխատանքը: Բարոնուհի Հելեն Հայմանը հույս հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի այցը կնպաստի երկկողմ կապերի ակտիվացմանը եւ զարգացմանը:

Ազգային ժողովի նախագահը նշեց, որ իր այցի նպատակն է ակտիվացնել երկկողմ շփումները եւ կարեւորեց քաղաքական եւ տնտեսական կապերի զարգացումը` հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման և ընդլայնման համար` անհրաժեշտ համարելով օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների ակտիվացումը:

ՙՄենք կարևորում ենք Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև միջխորհրդարանական համագործակցությունն այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է: Մենք շահագրգիռ ենք խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը` աշխուժացնելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի խորհրդարանների միջև տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը: Կարևորում ենք միջխորհրդարանական կապերի զարգացումը, որը միջպետական հարաբերությունների բաղադրիչ մաս է կազմում՚,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով` Հայաստանը իրեն տեսնում է եվրոպական ընտանիքում եւ մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների և խորհրդարանների հետ հարաբերությունների զարգացմանը, իսկ ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությունը հնարավորությունների լայն շրջանակ է բացում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման համար:

Բարոնուհի Քոքսը նշեց, որ 70 անգամ այցելելով Հայաստան եւ ԼՂՀ` համոզված է, որ այնտեղ կառուցում են իրապես ժողովրդավարական երկիր եւ քաղաքացիական հասարակություն: Նա անգնահատելի համարեց Հայաստանի դերը համաշխարհային մշակութային եւ հոգեւոր ժառանգության մեջ եւ քաղաքակրթության զարգացման գործում: Քերոլայն Քոքսը համարձակ եւ սկզբունքային քայլ գնահատեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերություններ սկսելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է հակամարտության խաղաղ լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում. խնդիրը լուծում ունի միայն միջազգային իրավունքի` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների համատեքստում և այդ սկզբունքներից որևէ մեկը չպետք է գերակշռի մյուսի նկատմամբ:

Հայաստան-Թուրքիա հարաբերություններին անդրադառնալով` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, բայց Թուրքիան պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների` համաձայն Ցյուրիխում միջազգային բարձր միջնորդությամբ ստորագրված արձանագրությունների ոգուն: Եվ հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման ուղղությամբ անհարկի ձգձգումները եւ նախապայմանների առաջադրումը, Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը արձանագրությունները ետ կանչեց Հայաստանի խորհրդարանի օրակարգից` պահպանելով միևնույն ժամանակ արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը և դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը Լորդերի պալատի նախագահին հրավիրեց Հայաստան:

Բրիտանիայի խորհրդարանում ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամների հետ` Քերոլայն Քոքսի գլխավորությամբ:

Հանդիպումից հետո ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին խորհրդարանի շենքում, մասնակցեցին Լորդերի պալատի նիստին, որտեղ ընթանում էր խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանը:

Մարտի 15-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավար Ռոբերթ Վոլթերի հետ: Հանդիպումից հետո Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում