«Մաքլարեն» թիմի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը, ով «Ֆորմուլա 1»-ի Աբու Դաբիի գրան պրիում ընթանում էր առաջին տեղում, սակայն ստիպված եղավ ժամանակից շուտ ավարտել մրցարշավը մեքենայի խնդիրների պատճառով, կիսվել է տպավորություններով:
«Այս գրան պրիում մենք բավականաչափ արագ էինք, որ կարողանայինք ոսկե դուբլ գրանցել, սակայն չգիտեմ, թե ինչ խնդիրներ առաջացան Ջենսոնի մոտ: Վերջին շրջանում մեզ հետևում են անհաջողությունները, ու մեքենայի հետ միշտ ինչ-որ բան է պատահում:
Այսօր շատ վստահ էի ընթանում, ու հետևում չկար Ֆետելը: Ռայկոնենը շատ լավ մրցարշավ անցկացրեց, ու ուրախ եմ նրա համար: Իսկ Ֆետելի՝ պիտ լեյնից մեկնարկից հետո պոդիում բարձրանալը պարզապես հրաշքի է նման: Հավանաբար, նա «Ֆորմուլա 1»-ի ամենաբախտավոր մարզիկն է»,- ասել է Հեմիլթոնը: