Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Քոչարյանին տրված պատասխանը նրանց համար ճակատագրական եղավ

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության հետ կատարվածը հետաքրքիր միտում կամ գաղտնիք է պարունակում: Նրա հրաժարականից և վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակվելուց հետո նոր ձևավորված կառավարությունում նախարարների մեծ մասը վերանշանակվեցին: Հայտնի է, որ դուրս մնացին հատկապես Տ. Սարգսյանի թիմի անդամները՝ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Վարհրամ Ավանեսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:

Իհարկե, նոր կառավարությունում փոփոխություններ կատարվեցին նաև կոալիցիայից «Օրինաց երկիր» կուսակցության դուրս գալու պատճառով: Բայց եթե փորձենք որոշակի պատճառահետևանքային կապ տեսնել, թե նախկին նախարարներից ովքեր և ինչու չընդգրկվեցին նոր կառավարությունում, ապա ևս մի հետաքրքիր հանգամանք ի հայտ կգա: Նոր կառավարությունում չընդգրկվեցին գրեթե բոլոր այն նախարարները, ովքեր ամիսներ առաջ արձագանքեցին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանը տարեվերջին հրավիրած մեծ ասուլիսի ժամանակ ակնարկ էր արել, թե իր պաշտոնավարման առաջին տարիներին գրանցված տնտեսական անկումն ավելի վաղ տեղի ունեցած շինարարական փուչիկի հետևանք էր: Ռ. Քոչարյանի պաշտոնավարման տարիներին շինարարությունը տարեկան 30-40 տոկոս աճ էր գրանցում: Հատկապես Երևանի կենտրոնում նախաձեռնվեցին շինարարական մեծ ծրագրեր, որոնց արդյունքը նաև Հյուսիսային պողոտան էր` հարակից այլ տարածքներով: Հիշեցնենք, որ այդ հատվածներից գրեթե բռնի ուժով տեղահանվեցին հին առանձնատների բնակիչները, նրանց տարածքները տրվեցին շինարարական բիզնեսում ներգրավված պաշտոնյաներին ու օլիգարխներին: Եվ Երևանի կենտրոնում խիստ անկանոն, խիտ և ճարտարապետական ու քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող բարձրահարկ շենքեր կառուցվեցին: Դրանց գները արհեստականորեն բարձրացվեցին՝ 1 քառակուսի մետրի արժեքը սահմանվեց 2000-3000 դոլար:

Այդ նորակառույց շենքերի մի մասն այսօր բնակեցված կամ զբաղեցված չեն, այսինքն` պահանջարկ չեն վայելում: Այսինքն` այդ շինարարությունը սպառման տեսակետից պահանջված չէր, նույնն է, թե արհեստական էր: Եվ Ռ. Քոչարյանի շինարարության այդ բումի տարիներին անգամ որոշ փորձագետներ կամ ընդդիմադիր գործիչներ հայտարարում էին, թե ոչ միայն այդ ոլորտում գրանցված երկնիշ աճը, այլև ընդհանուր տնտեսական երկնիշ աճը փուչիկ է, որը ուշ թե շուտ պայթելու է ու բացասական անդրադարձ է ունենալու տնտեսության վրա: Ահա հենց այդ մասին էլ ակնարկում էր Տ. Սարգսյանը: Նրա հայտարարությանը, իհարկե, կոշտ արձագանքեց Ռ. Քոչարյանը՝ օգտագործելով իրեն հատուկ բավականին կոպիտ արտահայտություններ: Իսկ Տ. Սարգսյան-Ռ. Քոչարյան բանավեճում ներքաշվեցին նաև որոշ նախարարներ, այդ թվում` արդեն նախկին նախարարներ Վ. Գաբրիելյանն ու Դ. Սարգսյանը:

Ռ. Քոչարյանն անդրադարձել էր նաև Որոտանի ՀԷԿ-ի մասնավորեցման գործարքին: Իսկ այդ մասով նախկին նախագահին հակադարձել էր այդ ժամանակ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Ընդ որում` Ա. Մովսիսյանի հայտարարությունը մյուսների համեմատ շատ կոշտ էր և նախկին նախարարին հիշեցնում էր նրա պաշտոնավարման տարիներին էներգետիկայի ոլորտում տեղի ունեցած այն մասնավորեցումները, որոնց արդյունքում մեր երկրի այդ համակարգի մոտ 80 տոկոսը հանձնվեց Ռուսաստանին: Ա. Մովսիսյանը ավելի քան մեկ տասնամյակ առաջ այդ պաշտոնին նշանակվել էր Ռ. Քոչարյանի կողմից և համարվում էր նրա կադրերից մեկը: Հավանաբար նաև այդ պատճառով նախկին նախագահն ու նրա թիմը առավել կոշտ արձագանքեցին հատկապես նրա հայտարարությանը: Իսկ ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ Ա. Մովսիսյանի անունից այդ հայտարարությունը իշխանություններն են տարածել: Այնուամենայնիվ նույն պաշտոնում Հայաստանի ամենաերկարակյաց նախարարներից մեկը նոր կառավարությունում չվերանշանակվեց:

Իհարկե, չի կարելի միանշանակ պնդել, թե նախկին այս նախարարների չվերանշանակման գործում Ռ. Քոչարյանին հակադարձելը նշանակություն է ունեցել, բայց չի էլ կարելի այդ հանգամանքը անտեսել: Հատկապես երբ Տ. Սարգսյանի հրաժարականից հետո վերանշանակված պաշտոնյաների մեծ մասը համարվում են քոչարյանամետ գործիչներ: Այդ առումով առավել ակնառուն վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումն էր: Ռ. Քոչարյանն ինքը նրա նշանակման մասին բավականին դրական էր արտահայտվել: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նույնպես համարվում է նախկին նախագահի մերձավոր շրջապատի գործիչ: Մամուլի հրապարակումների համաձայն` նախկին նախագահի շրջապատից է համարվում նաև առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` վերջինս մտերիմ հարաբերություններ ունի Ռ. Քոչարյանի թիվ մեկ կադր համարվող Արմեն Գևորգյանի՝ տարածքային կառավարման նախարարի հետ:

Եվ այսպես, նոր կառավարության կազմում ավելացան քոչարյանամերձ գործիչները: Այդպիսին է համարվում նաև քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանը, ով նախկինում Երևանի գլխավոր ճարտարապետն ու շինարարական բումի կամ փուչիկի գլխավոր իրականացնողներից մեկն էր: Իսկ եթե նկատի ունենանք, որ մի քանի տարի հետո Հայաստանում տեղի են ունենալու համապետական երկու՝ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, ապա հասկանալի կդառնա, թե կառավարության կազմի նման փոփոխությունն ինչ նշանակություն ունի: Չի բացառվում, որ Ռ. Քոչարյանը հենց այս պահից իշխանությունից հեռացնում է իր համար անցանկալի մարդկանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում