Թուրքական «Գալաթասարայ»-ը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի տրանսֆերը: Այս մասին գրում է Gazete5.com-ը:
24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց «Գալաթասարայ»-ի ղեկավարությունը պատրաստ է 10 մլն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը «Սպարտակ» էր տեղափոխվել 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ Կրասնոդարի «Կուբան»-ից:
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 2013/14թթ մրցաշրջանում նա մասնակցել է 28 հանդիպման՝ խփելով 5 գոլ: