Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Ռուսաստանի թույլտվությունից հետո միայն Հայաստանը կսկսի խոսել ԵՄ-ի հետ. Ստեփան Գրիգորյան

Երբ ՌԴ-ն Հայաստանին ասի, թե ինչ է թույլ տալիս ԵՄ-ի հետ համագործակցության վերաբերյալ, այդ ժամանակ ՀՀ-ն ԵՄ-ին կներկայացնի ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների տեսլականը: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ԳՏՀՎԿ) ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մեկնաբանությանը, թե Հայաստանը կարող է ունենալ ԵՄ-ի հետ ասոցիացիա նոր մոդելով:

Նա նշեց, որ այսօրվա հրատապ թեման հետևյալն է՝ ինչ անել, եթե Հայաստանն անդամակցի ՄՄ-ին: Այստեղ սկզբունքայինը, ըստ նրա, անդամակցության հնարավորության դիտարկումն է: Քաղաքագետի պնդմամբ՝ անդամակցության դեպքում հայ-եվրոպական օրակարգ չի կարող լինել՝ հասկանալի պատճառներով, քանի որ կան խաղի կանոններ, որոնք կբերեն սահմանափակումների, իսկ եթե չդառնա ՄՄ անդամ, կամ այդ գործընթացը ձգձգվի, որի հույսերը նա ունի, ապա հնարավոր կլինի ձևավորել այս օրակարգը:

«Եթե դառնանք ՄՄ անդամ, կսկսվեն նոր քննարկումներ, Եվրոպայի հետ նոր համագործակցություն՝ նոր իրողությունների պայմաններում:

Եթե մենք դառնանք ՄՄ անդամ, ավտոմատ կերպով առևտրի, ազատ շուկայական հարաբերությունների ոլորտում Եվրոպայի հետ կառաջանան նյուանսային խնդիրներ: Դա ակնհայտ է, քանի որ խաղի կանոններն իրար հակասում են: Օրինակ՝ երբ մենք դառնանք ՄՄ անդամ, կոռուպցիան կարող է լինել 100%-անոց. ոչ ոք մեզ չի ասում, որ կոռուպցիա չպետք է լինի, կլինի կոռուպցիա, ինչը նշանակում է, որ Եվրոպայի դռները մեր առաջ կփակվեն: Կամ՝ հարկերի, տուրքերի խնդիրները Եվրոպայում սահմանափակված են 10%-ով, իսկ ՄՄ-ում դրանք 15%-ից են սկսվում: Խաղի կանոններն իրար հակասում են. եթե դառնանք ՄՄ անդամ, ավտոմատ կերպով կսահմանափակվեն Եվրոպայի հետ աշխատելու մեր հնարավորությունները: Բայց կան ոլորտներ, օրինակ՝ կրթության ոլորտում համագործակցության դաշտ կմնա, նույն տարածաշրջանային համագործակցության ոլորտում կլինի համագործակցության հնարավորություն, բայց լայնամասշտաբ աշխատել անհնար կլինի. դա ավտոմատ սահմանափակվում է ՄՄ անդամակցությամբ»,- նշեց նա:

Վերջինս ասաց, որ այսօր ՀՀ-ն ԵՄ-ին որևէ հստակ խոսք չի ասում ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների վերաբերյալ, քանի որ պետք է տեսնենք, թե ինչ է իրեն թույլ տալիս Ռուսաստանը:

«Երբ Ռուսաստանն ասի, թե ինչ է թույլ տալիս, կսկսեն խոսել»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: Նրա խոսքով՝ եթե ձգձգվի այդ անդամակցությունը, ապա կարող են բացել օրակարգը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում