Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Օրենքից դուրս շտեմարաններ․ ով ինչքան փող է «սարքում» դրանց վաճառքից

«Հայոց լեզվի շտեմարաններում շփոթեցնող հարցերը շատ են, շարահյուսության հետ կապված ևս բարդ հարցեր կան»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց 12-րդ դասարանի աշակերտուհի Ալինա Սարգսյանը՝ հավելելով, որ շտեմարանները հատորներով են:

Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի ավարտական դասարանների աշակերտները ևս դժգոհել են: Իրենց դժգոհությունը նրանք ներկայացրել են նաև կրթության և գիտության նախարարին: Նրանց բնորոշմամբ ՝ պատմության շտեմարաններում ևս բարդ հարցեր կան. պատմական իրադարձությունները ներկայացված են բառախաղերով:

Իսկ մասնագետները շտեմարաններում առկա վրիպակների մասին են բարձրաձայնում. «Օրինակ՝ Հայոց լեզվի և գրականության 4- րդ շտեմարանում անգամ վրիպակները ուղղված չեն: Ամեն տարի բոլոր առարկաների շտեմարանները վերահրատարակվում են, բովանդակային առումով փոփոխություն գրեթե չկա, միայն հարցերն են ավելացվում, երեխան ստիպված պետք է ձեռք բերի»,- ընդգծել է Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս տարի Հայոց լեզվի շտեմարաններում զուգաձևություններ չկան:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը պարբերաբար ընդգծում է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնը շտեմարաններ հրատարակելու իրավունք չունի, այնինչ շտեմարանների հրատարակումը այսօր դարձել է բիզնես. «Այդ շտեմարաններն օրենքից դուրս են: Կրթության մասին օրենքի 16-րդ հոդվածում հստակ գրված է, թե ընդունելության քննությունների թեստերը կազմելու համար որտեղից պետք է օգտվել, այնտեղ շտեմարան չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ պետությանն այդ եկամուտներից հարկեր են տրվում, բայց իրենք տարբեր հարցումներ են կատարել և այդպես էլ չեն կարողացել պարզել, թե եկամուտները ուր են գնում: Այսօր գրեթե յուրաքանչյուր առարկա շտեմարան ունի, ընդ որում՝ ոչ թե մեկ, այլ մի քանի, իսկ միայն մեկ շտեմարանի արժեքը 3300 դրամ է:

«Առաջին լրատվական»-ը այս հարցերի շուրջ զրուցել է նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք ԳԹԿ-ն շտեմարններ հրատարակելու իրավունք ունի՞. «ԳԹԿ-ն շտեմարաններ հրատարակելու իրավունք, իհարկե ունի, քննությունների ներկայիս ձևը իրեն ամբողջությամբ արդարացրել է, շտեմարանների մուտքը կտրուկ նվազեցրել է դժգոհությունները, քննությունները դարձել են ավելի կանխատեսելի»,- ի պատասխան մեր հարցի՝ ասել է նախարարը՝ հավելելով, որ անորակ հարցեր շտեմարաններում գրեթե չեն լինում:

«Շտեմարանների վրա մենք աշխատում ենք ԳԹԿ-ի հետ միասին: Ինչ վերաբերում է ընդունելության քննություններին, որևէ լուրջ խնդիր չենք տեսել, նախարարությունը ուշիուշով հետևում է գործընթացին. ձեզ հետ միասին կայցելենք քննական կենտրոններ»,- եզրափակել է նախարարը:

Անընդհատ շրջանառվում է, թե շտեմարանների վաճառքի արդյունքում եկամուտներ են ստանում ԳԹԿ մի շարք մասնագետներ, ԳԹԿ-ի նախկին տնօրեն, կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Ավելին՝ ԳԹԿ մասնագետները դասախոսում են նաև տարբեր բուհերում և վաճառում են թեստերի պատասխաները դիմորդներին: Մեր խմաբագրություն ևս զանգահարել են և այս մասին փաստել: Պատմության առարկայի թեստերի պատասխաններն արժեն 5 հազար դոլար: Առաջարկում են նաև 15 հազար դոլար և անգամ քննություն չհանձնել:

Այս հարցերի վերաբերյալ ևս մենք փորձել ենք պարզել Արմեն Աշոտյանի տեսակետը. «Ձեր ասած տեղեկատվությունը երեբևէ չի հաստատվել, թեև նախարարությունը կապ չունի քննությունների անցկացման հետ, բայց մենք ոլորտի պատասխանատուն ենք, հետևում ենք գործընթացին՝ 12-րդ դասարանի թեստերի վաճառքի հետ կապված որևէ լուրջ ահազանգ չենք ստացել, եթե ստանայինք, իրավապահ մարմինները պետք է դրանով զբաղվեին»:

Նախարարը նաև նկատել է, որ կոռուպցիոն ռիսկեր կան, բայց կապված 9-րդ դասարանի ավարտական քննությունների հետ:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում