Այսօր, ինչպես հայտնի է, Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցեցին Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անունով անվանակոչելու արարողությանը:
Իշխանությունները, քաղաքապետարանը Ֆրանսիայի նախագահի այցին պուրակ «մի ուրիշ ձևով» էին պատրաստվել: Շենքերի պատերին ծաղիկներ էին կախել և պուրակի հարևանությամբ գտնվող քանդված շենքը պաստառապատել դեկորատիվ պաստառներով, որոնք հեռվից գեղեցիկ պատուհաններով և բարեկարգ շենքի տպավորություն էին ստեղծում: Պաստառապատված էին նաև հարևանությամբ գտնվող մյուս կիսակառույց շենքերը:
Թե ումն էր այդ «հանճարեղ» գաղափարը՝ մեզ չհաջողվեց պարզել: Ոչ ոք չցանկացավ խոսել արհեստական պատերի մասին: Բայց, դատելով այն բանից, որ երևանի «գեղեցկացմամբ» զբաղվում է քաղաքապետարանը, ապա հանգիստ կարելի է ենթադրել, որ այս գաղափարը ևս քաղաքապետարանինն է: