Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Ֆրանսիան ուզում է, որ Հայաստանն ու Վրաստանը Եվրոպայի հետ լավ պայմաններով գործակցեն. քաղաքագետ

Պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Հայաստանի համար հնարավոր է մտածել Ասոցացման նոր համաձայնագիր, որը չի խանգարի Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու ցանկությանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանն ասաց, որ Հայաստանի համար, ըստ երևույթին, կմշակվի նախադեպը չունեցող մոդել, և հավանական է նաև, որ Հայաստանին այդ տարբերակն առաջարկվելուց հետո առաջարկ արվի նաև այլ պետությունների:

«Այդպես հապճեպ չեն կարող անել, պետք է մտածել և ստեղծել այնպիսի պայմանագիր, որ չխանգարի Հայաստանի տնտեսական քաղաքականությանը դեպի Ռուսաստան, Եվրոպայի քաղաքականությանը դեպի Մոսկվա և Հայաստան, և որն էական նշանակություն ունեցող փաստաթուղթ կլինի:

Ես չեմ բացառում նաև, որ այդ պայմանագիրը առաջարկվի ստորագրել ցանկացող այլ պետությունների ևս, սակայն հնարավոր է, որ միայն Հայաստանի համար լինի՝ հատուկ պատճառներով»:

«Բոլորը գիտեն, որ Հայաստանը ճնշումների տակ է, վիճակ չունի, հետո՝ Ֆրանսիայի համար կարևոր է Հայաստանը, որովհետև խաչմերուկ է․․․»

Մեր այն հարցին, թե, իր կարծիքով, ինչո՞ւ է Հայաստանին այդպիսի արտոնություն տրվում, երբ Հայաստանը նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին արդեն ընտրել է իր տնտեսական ուղղությունը, և հասարակական դժգոհություն էլ առանձնապես չկա, Կայծ Մինասյանն պատասծանեց․ «Որովհետև, նախ, բոլորը գիտեն, որ Հայաստանը ճնշումների տակ է, վիճակ չունի, հետո՝ Ֆրանսիայի համար կարևոր է Հայաստանը, որովհետև խաչմերուկ է: Եթե վաղը Իրանի հարցը լուծվի, ինքնաբերաբար, Իրանի նավթը և գազը կանցնեն Հայաստանով: Ուրեմն Արևմուտքը Հայաստանի կարիքն ունի, Արևմուտքն ուզում է, որ Հայաստանն ու Վրաստանը Եվրոպայի հետ համագործակցեն լավ պայմաններով»:

Ֆրանսուա Օլանդը, նախքան Հայաստան այցը, կոշտ հայտարարություններ էր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Կայծ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք դա հայ-ֆրանսիական բարիդրացիական հարաբերությունների վրա չի՞ անդրադառնա՝ հաշվի առնելով Հայաստանի ակնհայտ ռուսաստանամետ քաղաքականությունը: Մեր հարցադրմանն ի պատասխան՝ փորձագետն ասաց․ «Անուղղակիորեն՝ այո, հնարավոր է անդրադառնա: Բոլորը գիտեն, թե Հայաստանն ինչ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, բայց ժամանակն է, որ Հայաստանը ճիշտ տարբերակ գտնի նաև Ֆրանսիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար. Օլանդի նշած պայմանագիրը շատ կարևոր է: Եթե Հայաստանը ցանկություն ունենա այդ պայմանագիրը ստորագրել, կնշանակի հետևյալը՝ Բրյուսելի փոխարեն սկսում է Ֆրանսիայից, հետո հնարավոր է՝ նաև Գերմանիայի հետ, հետո այդ մթնոլորտից օգտվելով վերջնական պայմանագիր կստորագրի՝ քչից սկսելով, վերև բարձրանալով, հասնելով Բրյուսել: Հայաստանը պետք է կարողանա օգտվել այդ հնարավորությունից»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում