Friday, 29 03 2024
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»

«Մոսկվայի ցանկացած խնդրանք Հայաստանի իշխանությունը կկատարի անվերապահորեն»

ՀՀ նախագահն անվերապահորեն կիրականացնի ՌԴ բոլոր պահանջները, Վոլինկինը կապ չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց հեղինակավոր քաղաքական վերլուծաբան, փորձագետ, ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության նախկին վերլուծաբան Վադիմ Դուբնովը: Հարցին, թե կարելի՞ է արդյոք Ադրբեջանում քաղաքական վերլուծաբաններ Արիֆ Յունուսովի և Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալման փաստը կապել ՌԴ հատուկ ծառայությունների հետ, ինչպես իրենք ձերբակալվածներն են պնդում, ասաց, որ դժվար է ասել, քանի որ կարող է միայն վարկածներ ենթադրել: «Ռաուֆն իմ ընկերն է, և տեղի ունեցողն ինձ համար մտահոգիչ է: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս ամենը կապ ունի միայն ադրբեջանական իշխանությունների հետ, նրանք իրենց խնդիրներն ունեն և ուզում են այսկերպ լուծել դրանք: Այդ իշխանությունը միշտ ձգտել է այսպիսի մեխանիզմների օգտագործմանը ու հիմա, քանի որ բոլոր կողմերի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վրա, ապա ես կարծում եմ, Բաքուն, օգտվելով առիթից, խփում է այն կետերին, որոնցից ուզում էր ազատվել դեռ վաղուց: Առաջին հերթին պատճառները պետք է փնտրել Ադրբեջանում և ոչ՝ Թուրքիայում, թեև այդ գործընթացը սկսվեց Էրդողանից հետո, Թուրքիան երկրորդական է, թեև Ռաուֆի պատմության մեջ Թուրքիան ևս փոքր դերակատարություն չունեցավ»,- նշեց Վադիմ Դուբնովը:

Անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարություններին՝ ասաց, որ դա պատահական չէ, բավականին օրգանիկ հայտարարություն է: Ըստ նրա՝ դեսպանն իսկապես այդպես է մտածում, նա մտածում է, որ դեսպանն այդպես կարող է խոսել, դրանից էլ բնական արձագանք է ծնվում, իսկ Ռուսաստանում չեն մտածում, թե ինչ կմտածեն մնացածը: «Վոլինկինն այստեղ կապ չունի, այդ նույնն անում է ՀՀ իշխանությունը: Եթե հաշվի առնենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները Մոսկվայում, կարելի ենթադրել, որ Մոսկվայի ցանկացած խնդրանք ՀՀ իշխանությունը կարող է կատարել անվերապահորեն, այդ թվում այն ՀԿ-ներին չեզոքացնել, որոնք սեպ են խրում Հայաստանի և Ռուսաստանի միջև: Մեծ հաճույքով դա կանի ՀՀ իշխանությունը, վերագրելով նրան, թե ստիպված էր դա անել ճնշումների արդյունքում, դա առաջին հերթին հենց պաշտոնական Երևանին է անհրաժեշտ: Կանի դա Երևանը ու կվերագրի Ռուսաստանին»,- ասաց Վադիմ Դուբնովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում