Հայտնի է, որ ՀՌԱՀ-ի հայտարարած կապուղիների մրցույթում մայրաքաղաքային սփռման, երիտասարդական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու համար իրար հետ մրցում են «ԱԼՄ» ու «Երեւան» հեռուստաընկերությունները: 1in.am-ի հետ զրույցում ԱԼՄ հոլդինգի տնօրեն Տիգրան Կարապետյանը նշել է, որ իրենց բիզնես պլանը հաստատված է աուդիտներով, եւ որ իրենք «մաքուրով կրած են ». «Մեր ներկայացրած բիզնես առաջարկը ֆինանսական առումով բարձր է, կադրերի առումով ավելի բարձր է, տաղավարները` ավելի բարձր է, մեր շենքային պայմաններն ավելի լավն են, այսինքն` մենք մաքուրով կրում ենք»,-ասել է Տիգրան Կարապետյանը` չբացառելով, որ անգամ այսքանից հետո հնարավոր է` իրենց զրկեն եթերից, ինչպես տարիներ առաջ «A1+»-ին զրկեցին: