Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, համանախագահները հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է կոնֆլիկտի բանակցային գործընթացների ներկայիս իրադրությունը:
Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: