Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Շատ կարճ ժամանակում իշխանությունը կփոխանցվի Ռոբերտ Քոչարյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը:

  Պարոն Միքայելյան,  օրերս ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ն իր դիրքորոշումը ներկայացրեց: Կա՞ն արդյոք մտավախություններ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում:

-Ես ոչ մի մտավախություն չունեմ, ընդամենը մենք պետք է գիտակցաբար մոտենանք, իսկ ամերիկացիները նախևառաջ թող իրենց նախագահին առաջարկեն ճանաչել Հայոց  ցեղասպանությունը:Երկրորդ՝ մենք այս տարածքներն ազատագրել ենք դարավոր թշնամուց, ազատագրել ենք յոթ շրջան, որպեսզի շփման գիծը մեզնից հեռանա, որովհետև այն ժամանակ, ինչպես գիտեք, ադրբեջանցիները ռմբակոծում էին հայկական բնակավայրերը, որտեղ  զոհվում էին խաղաղ բնակիչներ: Այսօր մեր տարած հաղթանակին մենք պարտավոր ենք տեր կանգնել, և եթե այս անգամ էլ չկարողանանք սկիզբը վերջին կապել, մենք ազգովի խնդրի առջև ենք կկանգնենք, և այս ամենը կմնա մեր ապագա սերնդի ուսերին: Ես գերադասում եմ մեր վերջին պատերազմը, վերջինը կռիվը տալ՝  կա՛մ բնաջնջվել, կա՛մ հաղթել, բայց իրավունք չունենք Ղարաբաղից մի թիզ հող տալու: Սա միայն արժանապատվության հարց չէ, այլ նաև մեր ապագա սերնդի գոյատևման հարցը: Մենք իրավունք չունենք Ղարաբաղից մի թիզ հող վերադարձնելու, այլապես ինչի՞ համար էին այս պայքարը, պատերազմը, տառապանքները, 7000 տղաների զոհվելը: Մենք նորագույն պատմության նոր էջ ենք բացել և պարտավոր ենք այդ էջը լցնել մեր ոգով, հավատով, հայրենասիրությամբ և ապագա սերնդի ուսերին ոչ մի բան չթողնելով:

  Պարոն Միքայելյան,  անկախության նոր էջը, շատերի բնորոշմամբ, ոչինչ չտվեց, արժե՞ր հաղթել՝  ամեն օր պարտվելու համար:

–  Մենք ամեն օր պարտվելու համար չենք հաղթել, մենք հաղթել ենք գրեթե 700 տարի հետո,իսկ ներկայիս իշխանությունները, որոնք լեգիտիմ չեն, ընդամենն իրենց աթոռի, գոյատևման հարցն են լուծում, բայց  պայքարիէին դուրս եկել, ինչպես նշեցի, 7000 տղաներ, ովքեր գլուխները դրեցին սեղանին:  Պարտավոր ենք նրանց առջև, այս գործը պիտի ավարտինհասցնենք: Այն զոհված տղաները ա՛յս Հայաստանը չէին ուզում:Երեք նախագահներն էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, իրենք զինվորից ցածր մարդիկ են եղել, նրանք երեքն էլ քաղաքականություն վարեցին դրսի ուժերի կամքով: Մենք մեկ անգամ էլ ենք համախմբվելու և նորից տանելու ենք այն ուղին, որը սկսել էր սպարապետ Վազգեն Սարգսյանը: Մենք այսօր, ինչպես սպարապետն էր ասում, արդեն հաղթանակած՝ իրավունք չունենք պարտվելու: Այսօրվա  իշխանությունները ոչ լեգիտիմ են, դրսի ուժերի հետ են կապ ունեցել և կատարում են նրանց թելադրանքը: Ուստի այսօրվա իշխանությունները պետք է որքան հնարավոր է՝ շուտ հեռանան:

  «Հրաշալի քառյակը» պահանջեց  Տիգրան Սարգսյանի հրաժարականը, դա տեղի ունեցավ, բայց մի՞թե չպետք է լիներ հաջորդ քայլը՝ նրանք գնային Ազատության հրապարակ՝ պահանջելու համակարգային փոփոխություններ:

–  Դա կհարցնեք չորս կուսակցություններից, որոնք ուզում էին համախմբվել և 28-ին դուրս գալ հրապարակ՝ գիշերները հանրահավաք անցկացնելու, բայց մենք այդ խաղերի մեջ չենք մտնելու, մենք ազնվորեն մեր պայքարն ենք տանելու, և մեր  «Քաղաքացիական պայմանագրի»     կառավարման խորհրդով մեր գործն ենք անում և ձգտում, որ Հայաստանում գոնե մեկ անգամ լեգիտիմ նախագահ ընտրվի, և թե՛ ՏԻՄ, թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունները մեկ անգամ անցնեն լեգիտիմ,  ամեն մարդ կարողանա իր տված ձայնին տեր կանգնել:

15 տարի է՝ այս օտար իշխանություններն են, և հայաստանցի-ղարաբաղցի հարցը հենց իրենք են բերել Հայաստան:Եթե հեռանան, հայաստանցի-ղարաբաղցի գաղափարը կվերանա, իսկ սա սեպ է խրել Հայաստանի և Ղարաբաղի միջև:

Արդյոք ժամանակը չէ՞, որ «Քաղաքացիական պայմանագիրը»  կոնկրետ գործողությունների անցնի, նույնիսկ արտաքին քաղաքականության դեպքում չկա հստակ դիրքորոշում, թե երկու բևեռներից՝ Արևմուտքից և Ռուսաստանից որն է ընտրում:

– Մենք, որպես պետություն, պետք է կարողանանք համագործակցել թե՛ Եվրամիության, թե՛ ՄՄ-ի հետ՝ որպես պետությունը պետության հետ, բայց ոչ թե Ռուսաստանի վասալը դառնանք՝ կորցնելով մեր ինքնիշխանությունը, կամ չորս-հինգ տարի գոռանք Եվրոպա, բայց միանգամից գնանք-մտնենք Ռուսաստանի տակ:

Մենք 2008-ից, ինչպես գիտեք, մարտիմեկյան դեպքերի հետ կապված դուրս ենք եկել պայքարի այդ գաղափարի շուրջ: Բայց, ցավոք սրտի, մեր քաղաքական ղեկավարները մի քանի անգամ ժողովրդին փողոցում թողեցին: Այսօր, ի դեմս«Քաղաքացիական պայմանագրի», մենք ուզում ենք ժողովուրդը գիտակցաբար և հավատով մոտենա մեր կառույցին, և ինչպես հիշում եք՝ այդ օրը ես երդվել եմ, որ երբեք ժողովրդին չեմ խաբի. այս իշխանությունները պետք է հեռանան, որովհետև չի կարող երկու-երեք մարդ իր ցանկությունը կատարի՝ ի փառս աթոռի, ոչ թե ի փառս մեր պետության, պետականության:

Հիմա ասում են, որ քավորխնամիական իշխանությունն ավելի հաստատվեց:

-Մենք պետք է կարողանանք խնամիական իշխանությանը վերջ տալ, պետք է բոլորս գիտակցաբար մոտենանք:Ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի»՝ մենք  ժողովրդի մեջ փորձում ենք հավատ ներշնչել, որ ժողովուրդը վստահի մեզ, և հասնենք այն արդյունքին, որ կարողանանք ձևավորել նորմալ, լեգիտիմ իշխանություն և երբեք ժողովրդին փողոցում չենք թողնի: Մինչև վերջ կանգնելու ենք ժողովրդի կողքին և իրականացնելու ենք իշխանափոխություն:

Ճանապարհներ տեսնո՞ւմ եք:

-Ես վիրավորվում եմ,  երբ շատերը հուսահատվումեն, ասում, թե անհնար է այս իշխանությունը փոխել, բայց սրանք մեկ ժամ առաջ կփախչեն. ես սրանց լավ եմ ճանաչում: Մենք համագործակցել ենք որոշ ղեկավարների, առաջնորդների հետ, ցավոք սրտի՝ նրանք մինչև վերջ իրենց պայքարը չտարան, բայց ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի, որը երբեք չի հուսահատվել, պայքարում ենք, շուտով հանդես կգանք ավելի ընդլայնված և կձևավորենք լեգիտիմ իշխանություն: Ժողովուրդն այսօր էլ պատրաստ է պայքարելու, պարզապես հավատն է կորցրել. մի քանի անգամ դուրս եկավ փողոց, մնաց փողոցում:

«Քաղաքացիական պայմանագիրը» արտաքինև ներքին քաղաքականության վերաբերյալ չի շտապում հայտարարություն անել, քանի որ  պետք է ունենա համախոհների մեծ բանակ, և կամաց-կամաց պայքարը տանում ենք նրան, որ  ի դեմս մեր ժողովրդի՝ կարողանանք համախմբվել, հավատ ներշենչել, որ ժողովուրդը հասկանա՝ մենք չենք եկել քաղաքական ինտրիգներ խաղալու և կանգնելու ենք իրենց կողքին՝ կյանքի գնով փրկելու մեր Հայաստանն այս օտարներից:

Իսկ նոր կառավարությունից ոչ մի ակնկալիք չունե՞ք:

-Ես ոչ մի փոփոխություն  չեմ տեսնում, կա  ռուսերեն  ասացվածք՝ «վոկռուգ օկոլո». այդ հոգեբանությամբ են այս իշխանությունները տեղափոխություն անում՝ Հասան Քաչալ, Քաչալ Հասան, Քաչալի տղա Հասան.  ոչ մի համակարգափոխություն չսպասեք: Մի անգամ եթե գիտակցենք, մեր ներքին և արտաքին իրավիճակը գնահատենք, համախմբվենք՝ հաղթանակի կհասնենք և կունենանք այն իշխանությունը, որ ընտրում է ՀՀ ժողովուրդը:

– Մտավախություն չունե՞ք, որ  քաղաքականություն կվերադառնա երկրորդ նախագահը, ասում են՝ նոր կառավարությունում նրա կադրերն են:

– Իմ կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն արդեն ձևավորվել է, հնարավոր է՝ շատ կարճ ժամանակում փոխանցվի նրան, բայց մենք պետք է զգոն լինենք, մենք իրավունք չունենք թույլ տալու, որ Ռոբերտ Քոչարյանը իշխանության գա: Մենք իրավունք չունենք Սերժ Սարգսյանին թույլ տալու սահմանադրական հանրաքվե անցկացնել. սահմանադրական փոփոխությունը ո՞րն է, ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են անում: Երբևէ այս իշխանությունները հարգե՞լ են Սահմանադրությունը, որ սահմանադրական փոփոխություն են անում: Բոլոր սահմանադրություններն էլ ժողովրդավար են, եթե իրագործվեն, ոչ թե ներկայիս իշխանությունների նման՝ շրջանցեն Սահմանադրությունը: Ի՞նչ Սահմանադրության փոփոխության մասին կարող է խոսք լինել, ընդամենն ամեն մեկը գալիս՝ իր հագով սահմանադրություն է կարում, իսկ ժողովուրդը չի կարող այդ հագուստի մեջ մտնել: Կատարվեց հետևյալը. եթե մենք դեմ ենք սահմանադրական փոփոխությանը՝ հայտնվում ենք Ռոբերտ Քոչարյանի դաշտում, եթե կողմ ենք՝ Սերժ Սարգսյանի դաշտում. Այ, թե ինչ խաղեր են խաղում Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, իսկ մենք էլ այդ «կտերը» ուտում ենք:

– Ուզում եք ասել՝ իրականում ինտրիգ չկա՞ նրանց միջև:

– Նրանց միջև կարող է վիճաբանություն լինել, բայց՝ բաժակի մեջ, բաժակից այն երբեք դուրս չի գա: Ես չեմ պատկերացնում և չեմ հավատում, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը նույն մարդիկ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում