«Կարծում եմ, որ հարցին ավելի ճիշտ է բովանդակային կողմով անդրադառնալը: Բաներ կան, որ ավելի շատ տարածքային, տրանսպորտային, տեխնիկական խնդիրներով են թելադրված»,- կարծիք հայտնեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ իր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահն իր պաշտոնական այցը սկսեց Ադրբեջանից: Նրա խոսքով՝ առավել կարևոր է, թե այցի արդյունքներն ինչպիսին են լինելու, բանակցություններն ինչի շուրջ են լինելու: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի համար էլ կարևորն այն է, որ այցն ավարտվում է Հայաստանում: Մինչդեռ նշենք, որ Ֆրանսիայի նախագահի այցն ավարտվելու է Վրաստանում: Վաղը Ֆրանսուա Օլանդը Հայաստանից մեկնելու է Վրաստան: