Wednesday, 24 04 2024
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով

«Լավ էլ օլիգարխ եք, մարդդ «Մերսեդես» ա քշում…». Ռոմանը սիրուհուց գողացել է տան փողն ու ոսկեղենը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Ռոման Գրիգորյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ 28-ամյա Ռոման Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել խարդախության եղանակով գույք հափշտակելու և ապօրինի թմրամիջոց պահելու համար:

Նախաքննական մարմնի կողմից Ռոման Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012 թվականի մայիսին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով մտերմացել է նախկինում իր հետ նույն դպրոցում սովորած Մարինեի (անունը փոխված է) հետ:

Ռոմանը տեղեկացել է, որ Մարինեն ամուսնացած է, ապրում է նյութապես ապահով ընտանիքում: Մարինեից գումարներ հափշտակելու դիտավորությամբ սոցիալական կայքի և հեռախոսազանգերի միջոցով Ռոմանը վստահեցրել է, որ սիրում է նրան, չի կարող առանց նրա ապրել:

Կնոջ վստահությունը շահելով՝ Ռոմանը նրանից պարտքով 200 դոլար է խնդրել: Մարինեն հավատացել ու տվել է այդ գումարը: Հետո Ռոմանը Մարինեից 800 դոլար է պարտքով վերցրել: Պարբերաբար ունեցած հանդիպումների ժամանակ նա շարունակել է կնոջը վստահեցնել, թե սիրում է նրան: Մոտ մեկ շաբաթ անց Մարինեից խնդրել է ևս 1500 դոլար:

Այստեղ արդեն կինը զգուշացել է, մերժել ու պահանջել, որ նախկինում վերցրած գումարները վերադարձնի:

Սիրո խոստովանությունների փոխարեն Ռոմանը, ըստ մեղադրանքի, արդեն գումար է պահանջել՝ սպառնալիքներ հնչեցնելով, թե հակառակ դեպքում իրենց ինտիմ հարաբերությունների մասին կպատմի նրա ամուսնուն ու հարազատներին:

Մարինեն վախեցել է, Ռոմանին տվել պահանջած գումարը;

Մեկ շաբաթ անց Ռոմանը նրանից դարձյալ 500 դոլար է պահանջել:

Մարինեն ասել է, թե այլևս գումար չունի, խնդրել է, որ Ռոմանը վերադարձնի վերցրած գումարները:

Ռոմանը պարտքը վերադարձնելու պատրվակով Մարինեին կանչել է հյուրանոցային համալիր, որտեղ նրանք, ըստ մեղադրանքի, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ են ունեցել: Կատարվածը շահարկելով՝ Ռոմանը այդ օրը Մարինեից վերցրել է ևս 500 դոլար:

Այնուհետև ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու պատրվակով Ռոմանը 2012 թվականի սեպտեմբերին Մարինեից պահանջել ու ստացել է 5 հազար դոլար: Նույն ամսին նույն պատրվակով ու սպառնալիքներով նա Մարինեից ստացել է ևս 7950 դոլար:

Ապա Ռոմանը Մարինեին ասել է, թե ցանկանում է գարեջրատուն բացել, գումար է պահանջել:

Մարինեն փորձել է մերժել: Ռոմանն առաջարկել է, որ նա իրեն հանձնի տանը եղած ոսկեղենը: Դրանք գրավ կդնի, նախկինում վերցրած գումարները կվերադարձնի, հակառակ դեպքում Մարինեի ամուսնուն կպատմի իրենց ինտիմ կապի մասին:

Իր վերաբերյալ արատավորող տեղեկությունների հրապարակման իրական վտանգ զգալով՝ Մարինեն, ըստ մեղադրանքի, 2012 թվականի հոկտեմբերին Ռոմանին է տվել սկեսուրին պատկանող ոսկե զարդերը:

Այսպիսով, ըստ մեղադրանքի, Ռոմանը տիրացել է Մարինեի կողմից տրված ոչ միայն 15 հազար 950 դոլար գումարին, այլև 12 միլիոն դրամ արժողությամբ ոսկե զարդերին:

Ըստ մեղադրանքի՝ Ռոման Գրիգորյանը տուժողին պատճառել է ընդհանուրը՝ 18 միլիոն 491 հազար 650 դրամի գույքային վնաս:

Ռոման Գրիգորյանի տան խուզարկությամբ 2012 թվականի նոյեմբերի 28-ին հայտնաբերվել է 0,53 գրամ քաշով չորացված մարիխուանա:

Նախաքննական մարմինը Ռոման Գրիգորյանին մեղադրանք է առաջադրել շորթման եղանակով տուժողից գումարներ հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ինչպես նաև ապօրինի թմրամիջոց պահելու համար՝ 268 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում Ռոման Գրիգորյանն իրեն մեղավոր է ճանաչել միայն թմրամիջոցի համար, իսկ շորթման եղանակով գումարներ հափշտակելու մեղադրանքը չի ընդունել:

Ամբաստանյալը հայտնել է, թե Մարինեից գումարները շորթմամբ չի ստացել: Համացանցում Մարինեն ուրիշ լուսանկար էր տեղադրել, ուրիշ անունով էր գրանցվել: Բայց ինքը հեռախոսահամարով պարզել է նրա ով լինելը, իմացել է, որ ամուսին ու երեխաներ ունի:

Ըստ Ռոմանի՝ իրենք ինտիմ հարաբերություններ են ունեցել կնոջ նախաձեռնությամբ: Ինքը ո՛չ սեր է խոստովանել, ո՛չ սպառնալիքներ է տվել: Խոսելու ժամանակ ասել է, թե ուզում է բիզնես ձեռնարկել, բայց գումար չունի, Մարինեն առաջարկել է իր օգնությունը: Նա պարտքով իրեն տվել է ընդհանուրը՝ 5200 դոլար: Այլ գումարներ կամ ոսկեղեն չի վերցրել, բայց երբ իրենք հանդիպել են հյուրանոցներում, Մարինեն լիքը գումարներ է ծախսել, իր համար նվերներ է գնել: 15 հազար դոլար գումար նա իրեն չի տվել, նա գումարներ է ծախսել իր անձնական հաճույքների համար:

Ռոման Գրիգորյանը նշել է, որ Մարինեից պարտքով վերցրած 5200 դոլարից 3 հազար դոլարը արդեն վերադարձրել է նրան, մնացածն էլ կվերադարձնի հնարավորինս սեղմ ժամկետում:

Մարինեի սկեսուրը, ով այս գործով տուժող է ճանաչվել, հայտնել է, որ Մարինեն իր որդու նախկին կինն է հիմա: Նա և իր որդին երկու երեխա ունեն:

Իր տնից կատարված գողության մասին տուժողն իմացել է 2012 թվականի նոյեմբերին, երբ պարզվել է, որ իրենց տանը եղած գաղտնարանները դատարկ են՝ ո՛չ ոսկեղենը կա, ո՛չ հավաքած գումարը:

Որդու հետ որոշել են դիմել ոստիկանություն: Այդ ընթացքում հարսն իրենց ոչինչ չի ասել, նույնիսկ դեմքի արտահայտությունը չի փոխել: Ինքը մտածել է, թե հարսը միգուցե ծնողներին է գումարով օգնել: Պարզելու համար հարսի ծնողներին իրենց տուն է կանչել, բայց նրանք անտեղյակ են եղել:

Միայն քննիչի մոտ հարցաքննվելիս է նախկին հարսը խոստովանել, որ ինքն է վերցրել գումարներն ու ոսկեղենը ու մաս-մաս տվել է Ռոման Գրիգորյանին:

Նախաքննության ընթացքում իրենց տուն են եկել ամբաստանյալի հարազատները, խնդրել են համաձայնության գալ 18 հազար դոլար վերադարձնելու շուրջ: Բայց ինքը չի համաձայնել:

Տուժողը ներկայացրել է 16 միլիոն 490 հազար դրամի քաղաքացիական հայցի պահանջ: Նշել է, որ նախաքննության ընթացքում ամբաստանյալ Ռոման Գրիգորյանն իրեն վերադարձրել է երեք հազար դոլար:

Տուժող է ճանաչված նաև Մարինեն: Նա հայտնել է, որ ամուսնացել է 2005 թվականին, ունի երկու երեխա: Ռոմանին իր հեռախոսահամարը տվել է՝ չցանկանալով, որ նա իր մասին ավելորդ հարցուփորձ անի, ուրիշներից իմանա: Նրա հետ հանդիպել է, որովհետև նա խնդրել է մեկ անգամ հանդիպել ու խոստացել է, որ դրանից հետո էլ չի անհանգստացնի:

Առաջին անգամ հանդիպել են ամուսնու տան հարևանությամբ: Դրանից հետո էլ Ռոմանը սպառնացել է, որ եթե հանդիպման չգա, ամեն բան կպատմի իր ամուսնուն:

2012 թվականի հունիսին ամուսնու ու երեխաների հետ հանգստացել է Դիլիջանում: Ռոմանը հաղորդագրություն է ուղարկել իր հեռախոսին. «Ո՞նց ես, ձայնիդ կարոտել եմ»:

Վախենալով, որ նա կարող է նորից գրել կամ զանգահարել, ինքն է զանգել նրան ու հարցրել, թե ինչո՞ւ է իրեն հաղորդագրություն ուղարկել: Իմանալով, որ ընտանիքով հանգստանում է Դիլիջանում, ասել է. «Լավ էլ օլիգարխ եք, մարդդ «Մերսեդես» ա քշում, թանգ տեղ եք հանգստանում, ուզում եք գնալ Ֆրանսիա…»:

Դրանից հետո Ռոմանը ավելի հաճախ է զանգել, իրենք գաղտնի խոսել են իրար հետ: Ռոմանն ասել է, թե սիրում է իրեն, նշանակություն չի տալիս, որ ինքն ամուսնացած է: Ռոմանը երդվել է ծնողների ու մինուճար քրոջ անունով: Այդպիսի երդումներից հետո Մարինեն ո՞նց կարող էր չհավատալ Ռոմանի «անսահման սիրուն»:

Մարինեն էլ է Ռոմանին սեր խոստովանել: Սկսել են հանդիպել երեխային մանկապարտեզից վերցնելու ճանապարհին: Առաջին անգամ Ռոմանը երկու հարյուր դոլար պարտք է խնդրել մեկ շաբաթով: Ինքը իրենց տան գաղտնարանից վերցրել է այդ գումարը և տվել Ռոմանին: Հետո Ռոմանը շարունակել է սեր խոստովանել ու խնդրել է ևս ութ հարյուր դոլար:

Ինքը նորից իրենց տան գաղտնարանից հանել է այդ գումարը, տվել Ռոմանին: Ամբողջ ընթացքում Ռոմանն առաջարկել է, որ իրենք սեռական հարաբերություններ ունենան, քանի որ սիրում են իրար: Ինքը հրաժարվել է:

Հետո էլի գումար է տվել, երբ նա սպառնացել է հայտնել ամուսնուն: Իսկ հետո նա կանչել է, որ մի բաժակ սուրճ խմեն, ու վերադարձնի վերցրած գումարները:

«Սուրճ խմելու համար» հանդիպել են Էրեբունու տարածքի ինչ-որ հյուրանոցում, այնտեղ իրար հետ սեռական հարաբերություն են ունեցել, որից հետո Ռոմանը սպառնացել է, թե դրա մասին կհայտնի իր ամուսնուն, եթե հինգ հարյուր դոլար չտա…

Հետո էլի գումար է տվել, հետո իրենց տան ոսկեղենն է պահանջել: Ռոմանն ասել է, թե «կրվել է, պիտի գումարը տա», հակառակ դեպքում կսպանեն: Ըստ Մարինեի՝ Ռոմանը սպառնացել է, որ եթե ոսկեղենը չտա, իրեն կտանի ու գումարի դիմաց «ստավկա կանի»: Տեսնելով, որ չի կարողանում ազատվել Ռոմանից՝ խոստացել է կատարել նրա պահանջը…

Երբ սկեսուրը բացահայտել է գումարների ու ոսկեղենի կորուստը և դիմել է ոստիկանություն, ինքը ոստիկանությունում ճիշտ ցուցմունք է տվել ու այլևս ամուսնու տուն չի վերադարձել:

Մարինեն ասել է, թե իր ընտանեկան կյանքը շատ լավ էր դասավորված, ինքը չի ցանկացել կորցնել ընտանիքը, բայց չհասկանալով, թե ինչ է անում, հանդիպել է Ռոմանի հետ…

Իր ոսկե զարդերի մասով Մարինեն Ռոմանին քաղհայցի պահանջ չի ներկայացրել…

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, թե մեղադրանքի ձևակերպման մեջ նախաքննական մարմինը «լողացել է» երկու հանցակազմերում՝ շորթում ու խարդախություն, և արդյունքում սխալ է որակել Ռոման Գրիգորյանի արարքը: Դատարանն արժանահավատ է գնահատել տուժող Մարինեի սկզբնական ցուցմունքը, որտեղ նա մանրամասն նշել է Ռոմանին գումարներ ու ոսկե զարդեր տալու իրական հանգամանքների մասին՝ ոչինչ չասելով սպառնալիքների կամ շորթման վերաբերյալ: Դրանց մասին նա սկսել է խոսել հետագա ցուցմունքներում: Դատարանի եզրահանգմամբ՝ այդ կերպ Մարինեն փորձել է խուսափել ենթադրյալ քրեական պատասխանատվությունից կամ սկեսուրի նկատմամբ հնարավոր գույքային պատասխանատվությունից:

Դատարանը նշել է, որ դատաքննության ընթացքում ևս տուժող Մարինեն «բազմիցս չհաջողված փորձեր է կատարել դատարանին իրականությունից շեղելու, որոշակի փաստական հանգամանքներ սխալ ներկայացնելու համար, սակայն դրանք հերքվել են… ապացույցների ամբողջությամբ»:

Դատարանը եզրակացրել է, որ Ռոման Գրիգորյանը գույքի հափշտակությունը կատարել է խարդախության եղանակով: «Սիրո խոստովանություններ կատարելով, ամուսնու առկայության պայմաններում անմնացորդ նվիրվելով տուժողին ու նրա հետ գտնվելով ինտիմ հարաբերությունների մեջ՝ Ռոման Գրիգորյանը ձեռք է բերել տուժողի վստահությունը, հետագա վեց ամիսների ընթացքում չարաշահել այն…»:

Ընդհանուր իրավասության դատարանը Ռոման Գրիգորյանին մեղավոր է ճանաչել խարդախության և ապօրինի թմրամիջոց պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268 հոդվածի 1-ին մասով:
Ռոման Գրիգորյանը վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելի, քան՝16 միլիոն 490 հազար դրամի չափով:

Ռոման Գրիգորյանը կալանքի տակ է առնվել դատարանի դահլիճում:

Հօգուտ Մարինեի տուժած սկեսրոջ՝ Ռոման Գրիգորյանից կբռնագանձվի 16 միլիոն 490 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ տուժողին պատճառված գույքային վնասի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել Ռոման Գրիգորյանի շահերի պաշտպանը և մեղադրողը:

Պաշտպանական կողմի կարծիքով՝ վերաքննիչ քրեական դատարանը կամ պետք է բեկանի դատավճիռը, Ռոման Գրիգորյանի գործի վարույթը կարճի, կամ գործը պետք է ուղարկի ստորադաս դատարան՝ նոր քննության:

Մեղադրանքի կողմի կարծիքով՝ Ռոման Գրիգորյանի կատարածը շորթում է եղել, ինչի համար էլ նա պիտի մեղավոր ճանաչվի ու դատապարտվի ազատազրկման…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում