Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուսական ֆուտբոլի խայտառակությունը

«Կուբան»-ի ֆուտբոլիստ, չեռնոգորիացի Նիկոլա Նիկեժիչը բաց նամակով դիմել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարներ Զեպ Բլատտերին և Միշել Պլատինիին, որպեսզի վերջիններս պատժամիջոցներ կիրառեն իր նախկին ակումբ «Կուբան»-ի դեմ, որի նախագահը Կրասնոդարի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովն է: Նիկեժիչի նամակից հետևում է, որ ֆուտբոլիստին ուժի միջոցով, զենքի սպառնալիքի տակ ստիպել են չեղյալ համարել ակումբի հետ կնքած՝ դեռևս մեկ տարի ուժի մեջ եղող պայմանագիրը:

2010 թվականի մարտի 10-ին Նիկեժիչը ռուսական ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել, սակայն, ֆուտբոլիստի խոսքերով, այս ձմռանը ակումբը հայտնել է, որ այլևս նրա կարիքը չունի: «Ինձ առաջարկեցին խզել պայմանագիրը, բայց ես չհամաձայնեցի»,- Նիկեժիչի նամակից մեջբերում է Коммерсант-ը:

Ֆուտբոլիստը պատմում է, որ 2011 թվականի մարտի 7-ին «Կուբան»-ի մարզիչ Նիկոլայ Խլիստունովն առաջարկել է գնալ մարզաբազայում գտնվող իր գրասենյակ, որտեղ ֆուտբոլիստին միայնակ է թողել երկու «լավ մարզված տղամարդկանց» հետ: Վերջիններս Նիկոլայից պահանջել են ստորագրել ինչ-որ փաստաթուղթ: Առաջին անգամ բացասական պատասխան ստանալուց հետո նրանցից մեկը հարվածել է ֆուտբոլիստին և կրկնել իր պահանջը: Հերթական անգամ մերժվելուց հետո երկրորդ տղամարդը հանել է բաճկոնը, որի տակ երկու ատրճանակ է եղել, իսկ առաջինն այդ ընթացքում շարունակել է հարվածել, այնուհետև գետնին տապալելուց հետո նրանք երկուսով շարունակել են ծեծել ու խեղդել Նիկեժիչին:

«Այդ ամենը տևեց մոտ 20 րոպե, որից հետո ես վերջնականապես ուժասպառ եղած և կյանքիս համար վախեցած՝ ստորագրեցի ինձ անծանոթ թղթերը», – պատմում է ֆուտբոլիստը:

«Կուբան»-ի մամուլի քարտուղար Վյաչեսլավ Իվանովն անհավանական է համարել ֆուտբոլիստի պատմությունը: Կրասնոդարի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի մամուլի խոսնակ Վլադիմիր Պրիգոդան ասել է, որ իրեն ծեծի հետ կապված ոչինչ հայտնի չէ, իսկ ակումբի գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը երեկ ամբողջ օրը չի պատասխանել Коммерсант-ի զանգերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում