«Օլանդի այցն ավելի շատ տնտեսական հարաբերությունների զարգացմամբ է պայմանավորված, որովհետև մեր քաղաքական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Հիմա տնտեսությունն ենք ուզում զարգացնել»,-այսօր Շառլ Ազնավուրի համերգից առաջ «Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով ինքը երկու շաբաթ առաջ Ֆրանսիայում է եղել, հանդիպել է Ֆրանսիայի գյուղնախարարի հետ և վաղը համատեղ համաձայնագիր են ստորագրելու, որը ենթադրում է լուրջ ներդրումներ գյուղատնտեսության ոլորտում:
Մանրամասները՝ տեսանյութում