Արդեն հայտնի են Լոնդոնում կայանալիք թենիսի տղամարդկանց աշխարհի ոչ պաշտոնական առաջնության վեց մասնակիցները: ATP վարկանիշային աղյուսակում դասավորված վեց թենիսիստներն արդեն անհասանելի են մրցակիցների համար, եւ միայն վնասվածք ստանալու պարագայում նրանք կբացակայեն մրցաշարից: Իսկ ահա մնացած երկու հիմնական տեղերի համար պայքարում են չորս թենիսիստներ` Ֆերնանդո Վերդասկոն, Դավիդ Ֆերրերը, Էնդի Ռոդդիկը եւ Միխայիլ Յուժնին: Վերջինս 8-րդ հորիզոնականում գտնվող Ֆերրերից հետ է մնում 115 միավորով: Նա լավ հնարավորություններ ուներ «Սանկտ Պետերբուրգ օփեն» մրցաշարում կրճատելու միավորների տարբերությունը, սակայն եզրափակիչում նա զիջեց իր նախկին հայրենակից Միխայիլ Կուկուշկինին: Ութ հիմնական թենիսիստներից առաջին վեցի անուններն արդեն հայտնի են`
Ռաֆայել Նադալ (11880 միավոր)
Ռոջեր Ֆեդերեր (7495 միավոր)
Նովակ Ջոկովիչ (7145 միավոր)
Էնդի Մարրեյ (6125 միավոր)
Ռոբերտ Սոդերլինգ (4780 միավոր)
Թոմաշ Բերդիխ (3715 միավոր)