Monday, 08 08 2022
00:00
ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար․ Financial Times
Երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել հրշեջ-փրկարարներ ու Իրանի քաղաքացիներ
Ճանապարհային ոստիկանության ծառայողները մարզերում հայտնաբերել են երթևեկության կանոնների 3593 խախտում
Դատարանը կայացրել է առաջին վճիռը եռամսյա վարժանքներից խուսափելու դեպքով. մանրամասներ
Օրվա թիվը` 770,000
22:45
Լիտվայում տարեկան գնաճը հասել Է ռեկորդային ցուցանիշների
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:22
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ևս 4,5 միլիարդ դոլարի օգնություն
Եթե խաղաղապահ մանդատը չի իրականացվում, ուրեմն պետք է փոխել կամ միքսել
22:15
Լատվիան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը
Հայաստանը նոր ատոմակայանի հարցը պետք է շուտափույթ լուծի
Երևանի, Լոռու և Շիրակի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 2 357 խախտում
Բերձորն է Ադրբեջանի նպատակը, ոչ թե Աղավնոն
Հրշեջները Վայքում մարել են բեռնատարում բռնկված հրդեհը
Պետությունը կաշկանդված է, պետք է համախմբենք. հավաք` հաջակցություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի
ՔՏՀԱ տեսչական մարմինը Սյունիքում արձանագրել խախտման 18 դեպք
21:35
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Օգոստոս 8, 2022
21:30
Իրանը Ռուսաստանին թույլ չի տա օգտվել իր արբանյակից
Թուրքիան Ուկրաինայում կկառուցի Bayraktar անօդաչուների գործարան
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին
Յուրաքանչյուր հակաիրավական արարքի տրվելու է համապատասխան իրավական գնահատական․ Ոստիկանություն
Եղանակը Հայաստանում – Օգոստոս 9, 2022
Լսողության վաղ հայտնաբերման համար նորածնային սքրինինգից մինչև վիրահատություն․ վերանայվում են գործող չափորոշիչները
Արցախում վիրավորված 19 զինվորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից
Շուտով օգոստոսյան խորհրդակցություններն են․ Ժաննա Անդրեասյանը դիմել է մանկավարժներին
Ուղիղ․ Հավաք՝ ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի
Հակակոռուպցիոն դատարանի 4 դատավորներ են նշանակվել
Բևեռը Աղավնոյի 73 բնակիչների ստորագրությամբ նամակ -դիմում հանձնեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն
Տեղի է ունեցել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սարկոզիի և Օլանդի տարբեր Հայաստանները

Այսօր պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը մինչ այդ այցելել է Ադրբեջան: Օլանդը տարածաշրջանային այց է իրականացնում, որը սկսել է հենց Ադրբեջանից և ավարտելու է Վրաստանում:

Հայաստանում Օլանդի այցելության ընթացքում կազմակերպվելու է աշխարհահռչակ մեր հայրենակից, ֆրանսահայ հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգը: Եթե փոքր-ինչ «այլափոխենք» պետական քաղաքականությունն ու դիվանագիտական արարողակարգը և խորհրդանշականորեն նույնականացնենք համերգների հետ, ապա կնկատենք, որ համերգների ընթացքում երգիչները սովորաբար նախընտրում են ելույթ ունենալ առաջինն ու վերջինը, եթե կոլեկտիվ համերգ է, որովհետև հանդիսատեսը սովորաբար հենց առաջին և վերջին ելույթներն է ավելի մտապահում: Տարածաշրջանային, կոլեկտիվ այցի առաջին ու վերջին «ելույթները», փաստորեն, Ադրբեջանն ու Վրաստանն են, իսկ Հայաստանը մնացել է արանքում:

Նիկոլյա Սարկոզին, ի դեպ, որ 2011-ին նույնպես եկավ տարածաշրջանային այցով, առաջինը Հայաստան այցելեց, հետո նոր մի քանի ժամով Ադրբեջան ու Վրաստան: Այսինքն՝ երեք տարվա ժամանակահատվածում մենք տեսնում ենք ֆրանսիական քաղաքականության առնվազն արարողակարգային դասակարգման փոփոխությունը: Իսկ քաղաքականության մեջ նման նրբերանգներով են արվում վերաբերմունքի մասին նուրբ ակնարկները: Եվ այստեղ երևի թե խնդիրը աջ Սարկոզիի ու սոցիալիստ Օլանդի մոտեցումների փոփոխությունը չէ: Պարզապես երեք տարի առաջ Սարկոզին գալիս էր մի տարածաշրջան, որտեղ Հայաստանը, այսպես ասած, եվրոպական կուրսի առաջատար էր, որտեղ կար Վրաստանում ռուսամետի ընկալում ունեցող Իվանիշվիլիի վերելք, Սարկոզին գալիս էր մի Հայաստան, որտեղ «հայկական Իվանիշվիլի» ընդդիմություն դեռ չկար: Սարկոզին գալիս էր այլ ուղեծրի մեջ գտնվող, համենայն դեպս՝ այլ ուղեծրի մասին հռչակած Հայաստան, ոչ թե «անշրջելի» իրողություններով մի երկիր: Դրա համար էլ նա տարածաշրջանային այցը հենց Հայաստանից սկսեց և հենց այստեղ արեց մի քանի տպավորիչ քաղաքական հայտարարություններ:

Այլ Հայաստան է գալիս Ֆրանսուա Օլանդը: Նա գալիս է հենց «անշրջելիության» փիլիսոփայության տակ մնացած Հայաստան, նա գալիս է Հայաստան, որը ղեկավարում է չորս տարի Եվրոպային մի բան ասող, իսկ հետո չորս րոպեում մեկ այլ՝ 180 աստիճանով տարբեր հայտարարություն արած Սերժ Սարգսյանը, որտեղ ընդդիմություն են այն ուժերը, որոնք, ըստ էության, այս կամ այն կերպ հավանություն են տվել Սերժ Սարգսյանի՝ նման խայտառակ շրջադարձին, իսկ այսօր էլ անուղղակիորեն, սակայն նրա հետ «բոլորի համար ընդունելի վարչապետ» օպերացիան են ավարտին հասցնում: Եվ այդ ամենից հետո այն, որ Օլանդը դեռ գալիս է Հայաստան, արդեն իսկ մեծ բան է: Ավելին՝ դեռևս 2012 թվականին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը հայտարարել էր՝ Ելիսեյան պալատում հանդիպումներից հետո, որ գալիք տարի Ֆրանսիայի նախագահը Հայաստան է գալու պետական այցով: Սակայն այդ այցը 2013 թվականին տեղի չունեցավ: Օլանդը գալիս է միայն այժմ, և դրա պատճառը նաև այն է, որ Հայաստանը կայացրեց սեպտեմբերի 3-ի խայտառակ որոշումը, և եթե դեկտեմբերի 2-ին՝ նույն թվականին, Պուտինը պետք է գար ու այդ որոշումը, այսպես ասած, կնքեր, էլ Օլանդը գալիս էր Հայաստան՝ որ ի՞նչ անի:

Եվ ներկայումս էլ Ֆրանսիայի նախագահը, ըստ էության, Հայաստան գալիս է այնքանով, որքանով որ գալիս է տարածաշրջան, որտեղ նրա այցի, այսպես ասած, հաջորդականությունը վկայում է, թե ինչն է նրան ավելի հետաքրքրում, և Օլանդը ինչն է ցանկանում, որ ավելի մտապահվի իր այցի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում