Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հանցագործին՝ նախագահի մրցանակ. սրտաբանի «բեսպրեդելը»

«Սրտիս խթանիչ էլեկտրոնային սարքը կանգ կառնի օգստոսին, նոր վիրահատության հնարավորություն չունեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է երկրորդ կարգի հաշմանդամ, 63-ամյա Հովհաննես Կաթրջյանը: 1985-ից մինչ օրս 7 անգամ վիրահատվել է, սարքը փոխել են, մեկ անգամ էլ վիրահատել են սրտի փականը, միայն թե վերջին 2 վիրահատությունը և տեղադրված սարքը նրա համար պատուհաս են դարձել:

2004 և 2008 թթ. Կաթրջյանին վիրահատել է Հայաստանի Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի հիմնադիր, սրտաբան Սմբատ Ջամալյանը, որը այդ ժամանակահատվածում եղել նաև կենտրոնի տնօրենը: Սրտաբանը վստահեցրել է՝ սարքը կծառայի տասը տարի, բայց այդպես չի եղել, ավելին՝ պարզվել է, որ սարքն օգտագործված է եղել. «Ջամալյանը և նրա հանցակիցները կազմակերպել են ԱՄՆ-ի դիահերձարաններից մահացած մարդկանց սրտի խթանիչ սարքերի անօրինական հավաք և անօրինական ճանապարհով տեղափոխել Հայաստան՝ դրանք շուկայական գներով վաճառելով՝ որպես արտադրողից գնված նոր սարքեր»:

Տուժողը նաև ընդգծում է՝ վիրահատության արժեքը կազմել է 2 միլիոն 25 հազար դրամ, որից 1 միլիոն 9 հարյուր հազարը փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, քանի որ այդ ժամանակ Կաթրջյանի որդին զինծառայող էր: Մնացած գումարը փոխանցել են բարեկամները:

Հովհաննես Կաթրջյանը 2008 թվականից փորձում է վերականգնել իր իրավունքները, բայց փոխհատուցում այդպես էլ չկա: Նախորդ տարվա նոյեմբերին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կատվալյանի նախագահությամբ, մասնակիորեն բավարարել է Կաթրջյանի հայցը սրտաբանական կենտրոնի դեմ և վճռել տուժողի օգտին բռնագանձել 6 370 000 դրամ։ Նույն վճռով դատարանը 700 000 դրամ է որոշել բռնագանձել սրտաբանական կենտրոնից ՀՀ ՊՆ-ի օգտին՝ որպես տեղադրված սարքերի տարբերության գումար, սրտաբանական կենտրոնի գույքի և հաշվեհամարի վրա կալանք դնելու որոշում է կայացվել: Սակայն ԴԱՀԿ ծառայությունը պատասխան է ստացել, որ պարտապանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել:

Թեև սրտաբան Սմբատ Ջամլյանը իրավունք չուներ երկրից դուրս գալու, նա Հայաստանում չէ։ «Խարդախության ապացույց էլ որքան ասես կա, բայց Ջամալյանը գործում ներգրավված է ընդամենը որպես վկա: Էրեբունու քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունն էլ դեռ շարունակվում է, չնայած որ հափշտակությունն ապացուցված է եղել»,- ընդգծում Կաթրջյանը՝ հավելելով, որ այդ ժամանակահատվածում դիմել է նաև ամերիկյան Medntronic ընկերությանը։ Ընկերությունից հաստատել են, որ նրա սրտում տեղադրված սարքը պաշտոնապես վաճառված և տեղադրված է եղել ԱՄՆ մի քաղաքացու: Տուժողը զարմանում է. «Մի՞թե չեն կարող հետախուզում հայտարարելով՝ Ջամլյանին Հայաստան բերել: Փոխարենը քննչականն անընդհատ նույն պատասխանն է ուղարկում՝ գործը նախաքննության փուլում է»:

Սոցիալապես անապահով տուժողը վստահեցնում է՝ խաբված է ոչ միայն ինքը: Ասում է՝ 400 – 500 անձինք, նրանցից շատերի հեռախոսահամարն էլ, տան հասցեն էլ կարող է տալ: Ավելին՝ 10-ից ավելի ստորագրություններով դիմել են թե նախագահական, թե խորհրդարան և թե կառավարություն, բայց փոխահատուցում չկա:

62-ամյա Արտյոմ Մելքումյանին ևս խաբել նույն հասցեում նույն սրտաբանը. սա էլ է ապացուցված, փաստեր կան: 2007 թ. իրեն ասել են, որ սրտի խթանիչ սարքն աշխատելու է 5 տարի: Վիրահատությունից հետո նա մեկնել է Մոսկվա և 2008-ի ապրիլին հերթական բուժզննումն իրականացրել այնտեղ. «Հետազոտվելուց հետո պարզվում է՝ սարքն իմ մարմնում տեղադրվելուց առաջ արդեն տուփից հանված է եղել: 2010 թ. կրկին վիրահատվում եմ, բայց արդեն Մոսկվայում: Նախկին սարքն առաջարկում եմ հանձնել հետազոտման` պարզելու, թե ինչու է այն աշխատել ոչ թե 5 տարի և ավելի, այլ ընդամենը 2,7 տարի»: Մեկ ամիս անց Շվեյցարիայից՝ ընկերության եվրոպական գրասենյակից, նրան տեղեկացնում են, որ սարքը 2005 թ. Ֆլորիդա նահանգում տեղադրվել է մի քաղաքացու: Արտյոմ Մելքումյանն ընդգծում է՝ երկար պայքարել է, հիմա էլ չի ուզում. հասկացել է՝ սրտաբանին հովանավորում են բարձր օղակներից:

Հովհաննես Կաթրջյանն էլ քննչական մարմիններին հորդորում է Ջամլյանի գործն արագացնել. ժամանակ չունի: Տուժողը դիմել նաև «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ: Կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը ևս փաստում է՝ 2008 թվականից տուժողը պայքարում է, բայց չի կարողանում վերականգնել իր իրավունքները: Անպատժելիության պատճառը գուցե այն է, որ այն ժամանակահատվածում, երբ սրտաբանը մարդկանց կյանքերի հետ էր խաղում, 2009 թ. սրտաբան Սմբատ Ջամալյանին շնորհվել է հանրապետության նախագահի մրցանակ Հայաստանի Հանրապետությունում առիթմոլոգիայի և էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման համար:

Խաբվածները փաստում են՝ Սմբատ Ջամլյանն իրեն բացահայտորեն է անպատժելի համարել դեռ այն ժամանակ, երբ տուժողները Ջամալյանին տեղեկացրել են՝ խարդախության մասին գիտեն: Ջամալյանն էլ պատասխանել է. «Ում ուզում եք՝ դիմեք»:

Հովհաննեսը պատմում է՝ գործի հենց սկզբից էր նկատել, որ Ջամալյանին հաստատ հովանավորում են, տուժողին ևս սկզբում ընդամենը որպես վկա էին ներգրավել: Միայն 2012 թ. օգոստոսի 23-ին, ի վերջո, նրան գործում ներգրավել են որպես տուժողի` նշելով, որ նրան պատճառվել է բարոյական և նյութական վնաս: Սակայն հիվանդը պնդել է իրեն ճանաչել նաև առողջական վնասի մասով տուժող։ Քննիչը պահանջը չի ընդունել: Հիվանդը ճարահատյալ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական վարչություն, որից հետո միայն նրան առողջական մասով նույնպես տուժող են ճանաչել: Բայց սա էլ փոխհատուցման չհանգեցրեց. Առիթմոլոգիական կենտրոնը հիմա այլ շենքում է:

Հովհաննես Կաթրջյանն ասում է. «Կենտրոնին հիմա աջակցում է Սամվել Ալեքսանյանը, և այն հիմա ոչ թե առանձին կենտրոն է, այլ մտել է «Նատալի-Ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բժշկական կենտրոնի մեջ` որպես սրտաբանական բաժանմունք, տնօրենն էլ փոխվել է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում