Գերծանրքաշային լեհ բռնցքամարտիկ Մարիուշ Վախի (27-0-0) պուերտորիկացի մարզիչ Խուան դե Լեոնը վստահ է, որ իր սանն առավելության կհասնի IBF/IBO/WBA/WBO վարկածներով գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի (58-3-0) նկատմամբ: Մենամարտը կկայանա նոյեմբերի 10-ին` Համբուրգում:
«Մենք պատրաստ ենք: Ավարտել ենք նախատեսված ողջ աշխատանքը: Կլիչկոյի ճամբարում հիանալի բռնցքամարտիկներ էին ընդգրկված, սակայն դա կարող է ինչպես օգնել, այնպես էլ վնասել:
Առաջիկա մենամարտը բարդ ընթացք կունենա Վլադիմիր Կլիչկոյի համար, և 2012 թվականի նոյեմբերի 10-ը միշտ կմնա ուկրաինացի բռնցքամարտիկի սրտում որպես օր, երբ նա պարտություն է կրել»,- Վախի մարզչին է մեջբերում Fightnews-ը: