Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Առողջապահության համակարգի մասին պատկերացումները չպետք է կազմվեն վարչապետի տիկնոջ գինեկոլոգի կարծիքի հիման վրա

«Մեր առողջապահության համակարգը շատ ուռճացված է, և պետության կողմից տրամադրված միջոցները հիմնականում անարդյունավետ են ծախսվում: Համակարգը շատ մեծ է: Հայաստանին այդքան հիվանդանոց պետք չէ: Հիվանդանոցները կիսով չափ պետք է փակվեն: Նոր նախարարը պետք է լուծի օպտիմալ, ռացիոնալ համակարգի ձևավորման խնդիր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

Վերջինս չշտապեց կարծիք հայտնել առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանի մասին: «Երևի թե ժամանակն էր գործադիր մարմին մտնելու: Մինչ այդ նա եղել է նախարարի խորհրդական, տեղակալ, իսկ վերջին տարիներին ղեկավարել է «Իզմիրյան» բժշկական կենտրոնը: Այսինքն՝ որոշակի կառավարման փորձ ունեցող երիտասարդ է,և դեռ վաղ է կարծիք հայտնել նրա աշխատանքի մասին: Առաջիկա օրերին կլինի կառավարության նոր ծրագիրը, դրանում կներառվեն առողջապահության մասը, ծրագրային դրույթները, նոր միայն հնարավոր կլինի կարծիք հայտնել»,-հավելեց նախկին նախարարը:

Նրա խոսքով՝առողջապահության նախարարը պետք է լինի երկրի նախագահի կողմից ընդունված մարդ, որ նախագահն ասի՝ ես քո բարեփոխումներին հավատում եմ, գնա ևկատարիր:

Արդյոք նոր նախարարը հենց այդպիսի՞նն է՝ հարցին Ա. Մկրտչյանը պատասխանեց.«Չգիտեմ, դժվար է ասել»:

Մեր դիտարկմանը, թե նա ավելի շատ ընկալվում է որպես քոչարյանական կադր՝ Քոչարյանի դստեր քավորն է, Մկրտչյանն արձագանքեց.«Գիտելիքներն ու աշխատանքային հմտությունները ի՞նչ կապ ունեն քավոր-սանիկական, խնամիական հարաբերությունների հետ: Նախագահի մարդ ասելով՝ ես նկատի ունեմ այն, որ նրա համար խոչընդոտներ չպետք է լինեն: Թե չէ՝ մեր երկրում կառավարության ղեկավարները բոլորի կարծիքը հաշվի են առնում՝ բացի առողջապահության նախարարից:Վարչապետները հաշվի են առնում, ասենք, իրենց որդանման ելունը հեռացրած վիրաբույժի կարծիքը, ով հնարավոր է՝ իրենց բարեկամն է և երեկոները վարչապետին հուշում է, թե ինչ պետք է փոխվի առողջապահության համակարգում: Բայց իրենք կառավարիչ չեն, ընդամենը վիրաբույժ են: Կամ, ասենք, առողջապահության զարգացման վերաբերյալ իր կարծիքն է հայտնում վարչապետի կնոջ գինեկոլոգը: Հենց այդ տնային, կենցաղային խոսակցությունների հիման վրա է մինչ օրս պատկերացում կազմվել առողջապահության համակարգի մասին»:

Մկրտչյանի խոսքով՝առողջապահության նախարարը չպետք է նաև ընկալվի որպես երկրի գլխավոր բժիշկ: Նա պետք է առաջին հերթին լուծի հանրային առողջության պահպանման խնդիրը:

«Եվ հետո՝ պետք է ունենանք առողջապահության այնպիսի համակարգ, որը գործի արդյունավետ: Մեր բյուջեն այսօր առողջապահությանը հատկացնում է մոտ 5 արտասահմանյան հիվանդանոցի բյուջեի չափ գումար: Իսկ մենք միայն Երևան քաղաքում 50-ից ավելի հիվանդանոց ունենք, բայց դրանցից մոտ հինգով պետք է անցնել՝ ունենաու համար, ասենք, ֆրանսիական առողջապահություն: Դա վկայում է այստեղ առկա խնդրի մասին: Իսկ առողջապահության ոլորտը մշտապես պետք է բարեփոխվի: Նոր նախարարի առաջնահերթ քայլերից պետք է լինի բարեփոխումների միջոցով հանրության առողջությունն ավելի լավը դարձնելը»,-եզրափակեց Արարատ Մկրտչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում