Wednesday, 10 08 2022
Հայ-իրանական սահմանը չի փակվելու․ տեղի ունեցողը հոգեբանական ճնշում է
15:30
Կոնգրեսականը հայտարարել Է, որ Թրամփը շուտով կհայտնի ընտրություններին մասնակցելու մասին
ՀՅԴ Բյուրոն մոռանո՞ւմ է եղբայրներ Վլադիմիրին և Ռեջեփին
«Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար». Թուրք պաշտոնյա
Մի անգամ վեր կացեք ասե՛ք՝ Ռուսաստան չես ապահովում Արցախի անվտանգությունը, թող գնա․ Արբակ Խաչատրյան
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
Վրաստանի ՊՆ-ն հերքում է, որ ՌԴ -ին է փոխանցել պահեստազորի սպաների անձնական տվյալները
«Վստահ չեմ, որ իմ ոդու դիակն են ինձ տվել, պահանջում եմ արտաշիրիմում անեն»․ բողոքի ակցիա՝ ՊՆ դիմաց
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 23 771 դեպք են հայտնաբերել մեկ օրում.դա առավելագույնն Է մարտի 26-ից ի վեր
14:00
Եղանակը աշխարհում – Օգոստոս 10, 2022
13:45
Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Օգոստոս 10, 2022
13:15
Ղրիմի Նովոֆյոդորովկայի մերձակայքում պայթյունից տուժածների թիվը հասել Է 13-ի
Սա ինքնաոչնչացման տանող ճանապարհ է․ օրհասական է՝ ժամանակ ձգել
Oդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
«Պավլիկ Քյարամյանը պետք է պարզաբանում տա՝ ինչ հանգամանքներում են զոհվել մեր տղաները»
12:45
Ի՞նչ է հայտնի Դոնալդ Թրամփի տան խուզարկության վերաբերյալ
Ուղիղ․ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում
Ղարաբաղի վերջին իրադարձությունների հետ կապված՝ Էրդողանն իր աջակցությունն է հայտնում Ալիևին
Տղա ես, հել արի․ զոհված զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ
ԱՀ նախագահականը` Սևանում Արայիկ Հարությունյանի համար առանձնատուն կառուցելու մասին
Մտահոգ եմ, որ տեռորիզմի անվան տակ սիրիական գործողությունները կրկնվեն Արցախում
12:33
Ոստիկանությունը կրակ Է բացել Շառլ դը Գոլ օդանավակայանի տարածքում. BFM
Լուրերի օրվա թողարկում 12:30
12:28
Սաուդցի դիվանագետը հանկարծամահ է եղել ելույթի ժամանակ
12:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:15
Չինական ռազմանավերը մնում են Թայվանի նեղուցում. Reuters
Աղավնոյից՝ Կոսովո․ Ծեծկռտուք և քաղաքական «բարդակ» «Հանրապետականում»
Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ զորացրում կատարելու մասին
Մեծ փողեր, փոքր պատասխանատվություն

Սպասե՞լ, թե՞ չսպասել` այս է խնդիրը

Հայաստանի նոր կառավարության կազմն արդեն ամբողջական է, և կարելի է ինչ-որ ամփոփումներ անել այդ կապակցությամբ, թե ինչ է հնարավոր սպասել նոր կառավարությունից: Մեծ հաշվով, սպասումներ լինել չեն կարող, քանի որ կառավարության կազմում հասարակությանն անծանոթ մեկ դեմք կա՝ առողջապահության նախարարը, իսկ մնացյալ բոլորին հանրությունը քաջածանոթ է և գիտե այդ մարդկանց բոլոր կողմերից:

Առողջապահության նախարարության դեպքում էլ, սակայն, ծանոթ-անծանոթ լինելու հանգամանքը չի կարող էական դեր կատարել, քանի որ կառավարության կազմավորման ամբողջ գործընթացը վկայեց, որ դրանում հանրային և պետական շահ ասվածը իսպառ բացակայել է: Հետևաբար, չէր կարող միայն առողջապահության նախարարության մասով բացառություն լինել և այնտեղ առաջնային դիտվեր հանրային և պետական շահը:

Ինչպես ամբողջ կառավարությունը կազմավորելիս, այդպես էլ ցանկացած առանձին վերցրած նախարարությունում ակնհայտ է քրեական-օլիգարխիկ համակարգի վերարտադրությունը: Եթե երկիրը անասելի ծանր սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական պայմանների է հասցրել այդ համակարգը՝ հասարակական ռեսուրսները յուրացրած, իշխանությունը ընտրակեղծիքներով արդեն երկու տասնամյակ ուզուրպացրած քրեական-օլիգարխիկ բուրգը, ապա ինչպե՞ս է հնարավոր այդ բուրգի վերարտադրության հերթական ակտի հետ որևէ հույսեր կապել պետության զարգացման կապակցությամբ:

Հույսերը հասկանալի կլինեին, կամ ակնկալիքները հիմնավոր կթվային, եթե խոսք լիներ, այսպես ասած, առաջին վերարտադրության մասին: Սակայն մենք գործ ունենք հերթական վերարտադրության հետ, որը տեղի չի ունեցել ընտրական մեխանիզմով, այսինքն` ընտրությունների ծխածածկույթով, բայց փոխարենը` ըստ էության տեղի է ունեցել է՛լ ավելի հանդուգն ու ցինիկ՝ բացահայտ կերպով: Այսինքն` իշխող համակարգը իր` այսպես ասած իշխանական և ոչ իշխանական սեգմենտներով վերադասավորվել, վերաբաժանվել, վերաբաշխվել և վերարտադրվել է` նույնիսկ հարկ չհամարելով դիմել ընտրությունների ձևականությանը, այսինքն` նույնիսկ հարկ չհամարելով հասարակությանը գոնե ձևի համար ինչ-որ բանի տեղ դնել: Այսինքն` հարկ չեն համարել նույնիսկ բնակչությանն ընտրակաշառք բաժանել:

Եթե ընտրական ձևականությամբ վերարտադրումներից հետո այդ համակարգն ունակ չի եղել որևէ դրական համակարգային զարգացում, որևէ ռեֆորմացիա ապահովել հանրային ու պետական կյանքի համար, ինչպե՞ս կարող է պատահել, որ այդպիսի զարգացում արձանագրի իր ցինիզմով ու հանդգնությամբ առավել բացահայտ ու անսքող վերարտադրությունը, հասարակության արհամարհանքի կոնտեքստով իրականացած վերարտադրությունը: Պատկերավոր ասած՝ նկատի ունենալով, որ քրեական-օլիգարխիկ բուրգը հանրության հետ արդեն երկու տասնամյակ հենց բռնցքամարտով խաղալով էլ զբաղված է, եթե ընտրական ցիկլերով վերարտադրության դեպքում մենք գործ ունենք հանրությանը նոկդաունի ենթարկելու հետ, ապա այս ցիկլում խոսքն արդեն նոկաուտի մասին է:

Մի՞թե ռացիոնալ է նոկաուտի պայմաններում հույս ունենալ, որ մրցակիցը դեռ ինչ-որ բան կփոխի, և ամեն ինչ լավ կլինի: Հույսերը կամ ակնկալիքները, այսպես կոչված, նոր կառավարությունից հասկանալի կարող էին լինել, եթե գործ ունենայինք մարդկանց մի հանրույթի հետ, որոնց համար կյանքում կան բարձրագույն արժեքներ՝ պետական անկախություն, ինքնիշխանություն, մրցունակ և արդիական պետություն, այդ պետության մեջ իրավունքի և մարդասիրական այլ արժեքների գերակայություն, քրիստոնեավայել կյանք, համեստություն, ժուժկալություն, հանդուրժողություն, կրթություն, գիտություն, մշակույթ:

Այդ հասկացությունների և արժեքների կրող անձանց, մարդկանց հանրույթի հետ գործ ունենալու պարագայում կարող էին հույսեր լինել, որ ասենք` մականունավոր պաշտոնյաները և նրանց գործընկեր օլիգարխները, ի վերջո, մի օր կարող են սթափվել, գիտակցել սխալ ճանապարհի բերած աղետներն ու նաև աղետալի վտանգները և լիովին փոխվելու որոշում կայացնել, արմատապես շրջել երկրի ընթացքը, կանգնել իսկապես զարգացման, հասարակական համախմբման ճանապարհի վրա և շարժվել լայն ափով առաջ: Բայց այդպիսի բան սպասել մականունավոր, տարատեսակ քրեական պատմությունների մեջ թաթախված, սեփական անուն-ազգանունը երևի թե առանց տառասխալների գրելու անընդունակ, գիրք կարդալ չսիրող, ոչ մի՝ նույնիսկ մայրենի լեզվին գրագետ չտիրապետող, քաբաբից քաբաբ ապրող անձանց հանրույթից, ոչ միայն ծիծաղելի, այլ նույնիսկ վտանգավոր բան է:

Այդ մարդիկ կարող են շրջվել միայն այն ուղղությամբ, որտեղ ավելի շատ փող է: Նրանք ճանապարհը փոխում են միայն հեռվում շողացող ֆինանսական ծավալների և նյութական ռեսուրսների մասշտաբներով պայմանավորված: Հետևաբար թվում է, որ նույնիսկ ավելի լավ է՝ չարյաց փոքրագույնն է, որ նրանք ճանապարհը չփոխեն, որովհետև եթե փոխում են, ուրեմն ավելի շատ ֆինանս են տեսել, այսինքն` գտել են պետությունից ու հասարակությունից ավելի շատ խլելու, յուրացնելու ճանապարհ: Այնպես որ, Հայաստանի նոր կառավարությունից չարժե ոչինչ սպասել, որովհետև այն, ինչ հնարավոր է սպասել մեզ երկու տասնամյակ ծանոթ այդ կոնտինգենտից, ավելի լավ է չսպասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում