Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Այսօր «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի պայթյունից հետո Տոկիոյում նկատվում է ռադիոակտիվ ճառագայթման աստիճանի բարձրացում

Այսօր «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի են ունեցել պայթյուններ, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել շրջակա միջավայրի վրա և սկսել են խուճապ առաջացնել մայրաքաղաք Տոկիոյում:

Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ ուժեղ պայթյուն է գրանցվել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկում: Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, թե հնարավոր է՝ վնասվել է երկրորդ ռեակտորը, և վտանգավոր նյութերի արտահոսք է գրանցվել: Ավելի ուշ նույն ատոմակայանի չորրորդ էներգաբլոկում հրդեհ է սկսվել, որը, ըստ Ճապոնիայի իշխանությունների, քիչ առաջ մարվել է:

Reuters գործակալության հաղորդմամբ, ինչպես ատոմակայանների շրջակայքում, այնպես էլ մայրաքաղաք Տոկիոյում արդեն նկատվում է ռադիոակտիվ ճառագայթման չափաբաժնի ավելացում: Ատոմակայանի երրորդ բլոկի մոտ այդ աստիճանը տարեկան թույլատրելի չափաբաժինը գերազանցում է ավելի քան 400 անգամ, իսկ մայրաքաղաք Տոկիոյում և Կանագավա պրեֆեկտուրայում, որը մայրաքաղաքին ամենամոտ գտնվող վարչատարածքային միավորն է, այդ չափաբաժինը գերազանցվում է գրեթե 9 անգամ:

Այսօր առավոտյան խուճապ էր առաջացրել նաև Ճապոնիայում Ֆրանսիայի դեսպանատունը, որը տեղեկացրել էր, թե առաջիկա 10 ժամերի ընթացքում ռադիոկատիվ ամպը կարող է հասնել մայրաքաղաք: Դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել խուճապի չմատնվել և չլքել բնակարանները: Թեպետ այդ տեղեկությունը հետագայում հերքվել էր, սակայն համաշխարհային լրատվամիջոցները հայտնում են, որ Տոկիոյում արդեն խուճապ է նկատվում։ Որոշ մարդիկ փորձում են տեղափոխվել դեպի արևմուտք, որն ամենաքիչն է տուժել երկրաշարժից:

Վարչապետ Նաոտո Կանը հրահանգել է 20 կմ շառավղով անհապաղ տարհանում իրականացնել, քանի որ ատոմակայնի շրջակայքում մնալն այլևս լուրջ վնաս կարող է հասցնել առողջությանը: Իսկ 30 կմ շառավիղով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ:

Այս տեղեկություններին անմիջապես արձագանքել է երկրի ֆոնդային բորսան: Մեկ ժամ առաջ երկրի տնտեսական ակտիվության ինդեքսն ընկել է 14%-ով` կազմելով 8.273 կետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում