Wednesday, 24 04 2024
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան

Հայաստանի հեղափոխության շանսը

Վերջին շրջանում քաղաքական ասպարեզում բավական մեծ փորձ ունեցող այրեր, հանդես գալով տարբեր հասարակական, քաղաքացիական հարթակներում, կարծիք են հայտնում այն մասին, որ Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև սկիզբ դրված երկխոսությունը, ըստ էության, թաղում է Հայաստանում հեղափոխության ճանապարհով իշխանություն փոխելու շանսը: Ապստամբության, հեղափոխության հավանականության, դրա իրավունքի մասին բավական ընդգրկուն քննարկումների թեման քննարկման նյութ է դարձել նաև Հայաստանի հանրային և քաղաքական շրջանակներում:

Քննարկումների մասնակիցները յուրովի բացահայտում են թե՛ հեղափոխություն և ապստամբություն հասկացությունների իրենց պատկերացումները, այդպիսով փորձելով օգնել, որ հարստանան կամ հստակվեն նաև այդ հասկացությունների կապակցությամբ հասարակական պատկերացումներն ավելի այն շրջանակով, հանրային բոլոր շերտերի կամ գրեթե բոլոր շերտերի մակարդակով, թե՛ տալիս են հեղափոխության կամ ապստամբության իրավականության, օրինականության, սահմանադրականության վերաբերյալ որոշակի բացատրություններ, որոնք անշուշտ նույնպես նպաստում են այդ հասկացությունների հանդեպ հանրային ընկալումների զուլալմանը:

Այդ գործընթացը շարունակվում է և թերևս կշարունակվի նաև ապագայում, և դրանք կարող են հանդիսանալ Հայաստանի քննարկումների շարունակականությունն ապահովող աղբյուր: Հայաստանում ներքին կյանքի սոցիալ-տնտեսական, բարոյա-քաղաքական բովանդակությունն է շարունակում ապահովել հեղափոխություն և ապստամբություն հասկացությունների տիրույթում գտնվող քննարկումների հիմքեր:

Այստեղ հարց է առաջանում. եթե երկրի ներքին կյանքի բովանդակային կառուցվածքը ինքնին հանդիսանում է հեղափոխության և ապստամբության հասարակական պահանջ` առնվազն խոսակցությունների, քննարկումների կազմակերպման մակարդակի, ապա ի՞նչն է պատճառը, որ այդ պահանջի, այդ քննարկումների, բանավեճերի նախաձեռնության համար անհրաժեշտ են լինում արտաքին առիթներ: Մասնավորապես, օրինակ, ինչո՞ւ են Հայաստանում այդօրինակ քննարկումներն ու բանավեճերը ծավալվում միայն արտաքին որևէ երկրում կոնկրետ գործողությունների ծավալումից հետո: Ասենք` պետք է ինչ-որ բան լինի Ուկրաինայում, Վրաստանում, որ Հայաստանում քննարկումներ ծավալվեն Հայաստանի ներքին իրավիճակի խորքային բովանդակության, դրանից բխող հնարավոր տարբերակների, հնարավոր զարգացումների սցենարների վերաբերյալ:

Ինչո՞ւ պետք է ինչ-որ բան լինի օրինակ Մերձավոր Արևելքում, որպեսզի Հայաստանի հասարակական-քաղաքական սուբյեկտները նայեն իրենք իրենց մեջ, սկսեն խորքային քննարկման ենթարկել իրենց խնդիրները, փորձեն հասկանալ դրանց փիլիսոփայական, քաղաքակրթական, հասարակագիտական պատճառները, տալ դրանց բարոյական, իրավական, արժեքային ձևակերպումներն ու սահմանել համարժեք բանաձևերը: Ընդ որում` հատկանշական է, որ արտաքին առիթների մարելուց հետո, որոշ ժամանակ անց մարում է նաև դրանց հայաստանյան արձագանքը` օրակարգը համարելով սպառված:

Ինքնին այդ իրավիճակը միգուցե հուշում է այն մասին, որ Հայաստանում հեղափոխության և ապստամբության վերաբերյալ կա յուրօրինակ պատկերացում, և այդ պատկերացումը թույլ չի տալիս դրանց անդրադառնալ ոչ միայն որպես կոնկրետ իրավիճակում կոնկրետ գործողության սցենար, այլ նույնիսկ դիտարկել որպես հասարակական և պետական զարգացման հնարավոր տեսական տարբերակներ, որոնք կարող են ունենալ միանգամայն դրական ազդեցություն ցանկացած ժողովրդի և պետության ընթացքի վրա, որոնք գուցե նույնիսկ երբեք չեն լինում միարժեք դրական կամ միարժեք բացասական և գուցե նույնիսկ չեն էլ լինում առավելապես դրական կամ առավելապես բացասական:

Մինչդեռ, քանի դեռ ներքին կյանքում հեղափոխության և ապստամբության պատճառի զգալի ներուժ պարունակող հիմքերը շարունակում են մնալ և խորանալ, իսկ հասարակության հիմնական շերտերի և հանրային-քաղաքական սուբյեկտների մոտ հասարակության և ապստամբության մասին պատկերացումները մնում են չքննարկված և ընդհուպ գիտական մակարդակով «չախտորոշված», դրանց ապակառուցողական բնույթի, իռացիոնալ առաջացման վտանգը ժամանակի ընթացքում աստիճանաբար մեծանում է տվյալ հասարակարգերում: Ավելին` թերևս այդ հասկացությունների վերաբերյալ քիչ թե շատ հստակ պատկերացումներն են, որ տարանջատում են հասարակության և նաև հանրային-քաղաքական սեկտորի հիմնական շերտերին ու սուբյեկտներին մարգինալներից:

Հետևաբար, եթե չկան այդ հստակ պատկերացումները, գիտակցվածությունը, հեղափոխության և ապստամբության, դրանց իրավունքի, այդ իրավունքի իրացման մեխանիզմների վերաբերյալ առանցքային ընկալումները, ապա տվյալ պետության և հասարակարգի ճանապարհին հիմնական և մարգինալ շերտերն ու սուբյեկտները խառնվում են իրար, ինչը տվյալ պետության և հասարակության կյանքում, թերևս, մեծացնում է մարգինալների և էապես նվազեցնում է հիմնական, հաստատուն արժեհամակարգով և քաղաքակրթական կոդով առաջնորդվող շերտերի և սուբյեկտների հնարավորությունները:

Այդ իսկ պատճառով, հեղափոխության և ապստամբության մասին ընդգրկուն, ընդհուպ գիտական մակարդակի քննարկումները, թերևս, առաջին հերթին անհրաժեշտ են որևէ պետության իշխանություններին: Այդ քննարկումներն, իհարկե, ինքնաբերաբար առաջ են բերելու պատասխանատվության հարցի ավելի սուր և կոնկրետ բարձրացում, ինչից խուսափում է ցանկացած իշխանություն, որն ուն իր լեգիտիմության լուրջ խնդիր, ինչպես Հայաստանում: Բայց մյուս կողմից` ցանկացած առողջ բանականություն հուշում է, որ վերջին հաշվով, պատասխանատվության մեխանիզմի հստակեցումն ու որևէ աստիճանի բյուրեղացումը չի կարող ավելի վտանգավոր լինել որևէ իշխանության համար, քան իռացիոնալ զարգացումների մեծացող հավանականությամբ հղի իրավիճակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում