Նոյեմբերի 2-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի աղջիկ ցանկանում է Կասկադի բարձունքից իրեն ցած նետել:
Ոստիկանության ծառայողները արագ հասնելով նշված վայր՝ կանխել են բուհերից մեկի երրորդ կուրսի ուսանողուհու ինքնասպանության փորձը:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:








































