Thursday, 28 03 2024
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին

Ժամանակը տնօրինելու խնդիրը

Եթե հանրագումարի բերենք այն, ինչ նախորդ շաբաթավերջին` մարտի 11-ին և 12-ին, հայտարարեց Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում և Ծաղկաձորում, ապա կարող ենք, թերևս, եզրակացնել, որ իշխանությունը որոշակիորեն ընդունել է այն քաղաքական օրակարգը, որ մարտի 1-ի հանրահավաքում իշխանությանը 15-կետանոց պահանջների տեսքով ներկայացրեց Հայ ազգային կոնգրեսը:

Ինչ խոսք, Կոնգրեսի պահանջները բավական հստակ էին ու կոնկրետ, իսկ Սերժ Սարգսյանի անդրադարձները բավական ընդհանրական և նույնիսկ ինչ-որ տեղ կիսատ, քանի որ նա որևէ կերպ չհիշատակեց քաղբանտարկյալների և մարտի 1-ի մասին, բայց այն, որ Սերժ Սարգսյանն արձագանքում է ընդդիմությանը, դա արդեն իսկ ինքնին հետաքրքրական է:

Բանն այն է, որ պահանջների հնչեցման առաջին օրերին իշխանության տարատեսակ մունետիկներ սուր էին ճոճում ընդդիմությանն ու հոխորտում, թե այդ ով դառավ ընդդիմությունը, որ իրենց պահանջ ներկայացնի: Բայց մարտի 17-ի հանրահավաքին մոտ հանկարծ Սերժ Սարգսյանը վեր է կենում և հայտարարում, որ ժողովուրդն իրավունք ունի պահանջելու:

Իսկ Կոնգրեսի պահանջը հենց ժողովրդի պահանջ էր, քանի որ այն ընդունվել էր հանրահավաքի անունից, ժողովրդական քվեարկությամբ: Այսինքն` Սերժ Սարգսյանն, անկասկած, ակնարկում է հենց այդ պահանջների մասին:

Ըստ երևույթին գնահատելով իրավիճակը` Սերժ Սարգսյանն արձանագրել է, որ այլ ելք չկա, քան ընդունել ընդդիմության ներկայացրած օրակարգը: Իսկ ընդունել` նշանակում է անխուսափելի երկխոսության մեջ մտնել իշխանության հետ հենց այդ օրակարգի շրջանակում:

Չընդունելու դեպքում իշխանությունը ստիպված էր լինելու այլ օրակարգ առաջադրել: Բայց իշխանության այդ փորձերը, որ նա արեց 2008 թվականի մարտի 1-ից հետո, բարեհաջող տապալվեցին` ի դեմս հայ-թուրքական գործընթացի: Իշխանությունը փորձեց երկար ժամանակ հասարակությանը շեղել այդ գործընթացով, սակայն այն այսօր բարեհաջող փակուղում է, և իշխանությունն էլ չունի գործընթացն այդտեղից դուրս բերելու և օգտագործելու ռեսուրս, որովհետև դա իր գործընթացը չէ, ինքն այդտեղ կատարող է ընդամենը:

Ավելին` իշխանությունը, թերևս, հասկացավ, որ երկրի ներսում չունենալով լեգիտիմություն, այդ գործընթացները, որ իր համար կարծես թե ներքաղաքական ծովում փրկօղակ էին թվում, ի վերջո վերածվելու էին վզին գցված և անընդհատ սեղմվող օղապարանի: Ղարաբաղի հարցում էլ միջնորդները կարծես թե իշխանությանը զրկել են ներքաղաքական նպատակներով հարցը շահարկելու ռեսուրսից:

Իսկ ներքին որևէ այլ օրակարգ առաջադրելու հարցում իշխանությունը սնանկ է շատ վաղուց: Նա կա՛մ պետք է հայտնվի գործընթացների լուսանցքում` ընդամենը սպասելով իր հանրային դատավճռին և իրականացմանը, կա՛մ էլ ստիպված ներառվի առաջարկված օրակարգում և փորձի այնտեղ որոշակի համաձայնությունների հասնել հասարակության և ընդդիմության հետ:

Այստեղ ամբողջ հարցն այն է, թե ով ինչպես կարող է օգտվել այդ իրադրությունից: Կասկած չկա, որ իշխանությունն այդ ամենի մեջ է ժամանակ շահելու միտումով: Այստեղ հարցն այն է, թե հասարակությունն ու ընդդիմությունը ի՞նչ կանեն` թույլ կտա՞ն իշխանությանը շահել այդ ժամանակը, թե՞ կփորձեն օգտագործել հնարավորությունը և շարունակել ճնշումն իշխանության վրա ու ստիպել, որ իշխանության փոխզիջումները կարճ ժամանակահատվածում խոսքից վերածվեն կոնկրետ գործի:

Թերևս սա է ներկայումս հասարակության և ընդդիմադիր ուժերի գլխավոր խնդիրը, որովհետև եթե նրանք կորցնեն այս ժամանակը, ապա ժամանակն, անկասկած, շահելու է իշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում