Կարեն Կարապետյանը չէր հասցրել մարսել «Նաիրիտի» աշխատողներին «համբալ» անվանելը, հետո` Ս.Սարգսյանի աշխատակազմի արարողակարգային վարչության աշխատակից Արամ Կանդայանին Գագիկ Բեգլարյանին հանձնելը, երբ հայտնվեց նոր աղմկահարույց պատմության մեջ. խոսքը ինքնահռչակ տիեզերագնաց, աստղաֆիզիկոս Արթուր Պողոսյանի մասին է:
Բանն այն է, որ այս պատմության մեջ է թաթախվել ոչ միայն սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այլև իր խնամին` Կարեն Կարապետյանը:
Պարզվում է, որ Արթուր Պողոսյանի հետ կապված պատմությունը սկիզբ է առել ՀՀ նախագահի նստավայրում. առաջինը Պողոսյանի հանճարի հետ հարաբերվել է Կարեն Կարապետյանը:
Այս պատմության բացահայտումից հետո Սերժ Սարգսյանը բավական տհաճ զրույց է ունեցել Կարապետյանի հետ, որի հետևանքով էլ վերջինս կրկին ծանր հոգեվիճակում է հայտնվել: