Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում ընթացող 20-րդ և վերջին Amber մրցաշարի երրորդ տուրում աշխարհի երկրորդ և երրորդ շախմատիստներ Մագնուս Կարլսենն ու Լևոն Արոնյանը երկու պարտիաներում էլ կիսեցին միավորը: Մյուս առաջատարը` Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ կարյակինի հետ անցկացրած երկու պարտիաներում ընդամենը կես միավոր վաստակեց և հետ մնաց 4.5-ական միավոր վաստակած Արոնյանից ու Կարլսենից:
Երրորդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Կույր» շախմատ
Իվանչուկ – Նակամուրա 0-1
Հաշիմով – Գիրի 1-0
Անանդ – Գելֆանդ 1/2
Կրամնիկ – Թոփալով 1-0
Արագ շախմատ
Նակամուրա – Իվանչուկ 1/2
Գիրի – Հաշիմով 1/2
Գելֆանդ – Անանդ 0-1
Թոփալով – Կրամնիկ 1-0