Tuesday, 09 06 2026
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար

Հայաստանում շարունակվում են քաղաքական հետապնդումները. մամուլ

«Ես համաձայն եմ, որ Հայաստանում շարունակվում են քաղաքական հետապնդումները` թեև ոչ այն ծավալով, ինչպես աոաջ էր: Համաձայն եմ, որ մեր իշխանավորների ճնշող մեծամասնությունը կոռումպացված է, իրենց ոլորտում կոմպետենտ չէ, իսկ նրանց վարքը լկտի է և ամբարտավան: Համաձայն եմ նաև, որ շարունակվող արտագաղթը, 20 տարում գումարվելով, հասցրել է մեր ժողովրդագրական վիճակը վտանգավոր եզրագծի: Բայց այդ մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է փորձել ճշգրիտ ներկայացնել իրավիճակը և խուսափել սխալ, թեկուզև քարոզչության տեսանկյունից գրավիչ պնդումներից»,- գրում է «Առավոտ»-ը խմբագրականում և հավելում.

«Ահա, իմ կարծիքով, դրանցից մի քանիսը:
1. Մենք հիմա ապրում ենք բռնապետության պայմաններում: Բավական է թռուցիկ հայացք գցել մեր խորհրդարանի, եթերի, լրատվամիջոցների, փողոցային ակցիաների վրա` համոզվելու համար, որ դա այդպես չէ: Բռնապետության ժամանակ ոչ մեկին չի թույլատրվում հրապարակավ, պաշտոնապես ընդունված և գրանցված խողովակներով արձանագրել այդ փաստը: Հեռու չգնալու համար բերեմ հարևանների օրինակը, դուք հաճա՞խ եք կարդում, ասենք, ադրբեջանական որևէ կայքում այնտեղի քաղաքական գործչի հայտարարությունը, թե Ադրբեջանում հաստատվել է բռնապետական ռեժիմ, ինչը մեզ մոտ հնչում է օրը մի քանի անգամ: Լսե՞լ եք դուք արդյոք ադրբեջանական Միլի-մեջլիսի ամբիոնից ելույթներ, որոնք գոնե մի քիչ նման լինեն մեր ընդդիմադիրների ելույթներին: Իհարկե, կարելի է առարկել, որ Հայաստանում այդ ելույթներն ու հրապարակումները իշխանության համար առանձնապես վտանգավոր չեն: Դա միանգամայն ճիշտ առարկություն է, բայց ո՞վ է դրանում մեղավոր: Մի՞թե միայն իշխանությունները:
2. Ժողովուրդը ցանկանում է ապրել արդար, օրինական, ժողովրդավարական երկրում: Եթե ցանկանար` կապրեր, հեղեղի պես կոչնչացներ այդ ճանապարհին բոլոր խոչընդոտները: Իրականում մարդիկ ուզում են լավ ապրեն` անհոգ, բարեկեցիկ, ուզում են արդարություն միայն իրենց համար, իսկ ուրիշների նկատմամբ անարդարությունը նրանց չի հուզում: Ուզում են, մի խոսքով, այս համակարգի մեջ գտնեն իրենց համար ցանկալի տեղը, և երբ չեն գտնում, դժգոհում են, փնթփնթում` ոչ ավելին:
3. Ընդդիմադիր կուսակցություններն այլընտրանք են առաջարկում այն լուծումներին, որոնքորդեգրել է իշխանությունը: Եթե առաջարկեին, վաղուց արդեն իշխանափոխություն կլիներ: Պարզագույն օրինակ. 20 տարի ընդդիմությունն ասում է` եթե կրճատվի ստվերը, մարդկանց աշխատավարձը կբարձրանա: Բայց դա լուծում չէ` այդքանը, ներեցեք արտահայտությանս, տատս էլ գիտի: Բայց այս 20 տարում իրար հաջորդող կառավարություններն այդպես էլ ստվերը չկրճատեցին: Ով որ երեկ դա չէր կարողանում անել, այսօր կշտամբում է ներկայիս կառավարությանը, թե ինչու ստվերը չեք կրճատում: Այստեղից հետևություն. ոչ ոք իրականում չգիտի, թե ինչ է պետք է անել: Ուստիև սահմանափակվում է քաղաքական կամքի մասին ոչինչ չպարտադրող բառերով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում