Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Ուկրաինայում հայերի նկատմամբ վերաբերմունքը նույնն է. մնացածը՝ պրովոկացիաներ են

Երևանում այսօր մոմավառություն անցկացվեց ի հիշատակ Օդեսայում մայիսի 2-ին զոհվածների: Մոմավառության նախաձեռնողները նշել էին, թե Ուկրաինայում հայերի նկատմամբ հետապնդումներ են, նրանց տների վրա նշումներ են կատարվում և վառվում:

Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Արտյոմ Քալաջյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նման բան չկա, դրանք պրովոկացիաներ են, գուցե՝ միտումնավոր կերպով արված: «Ուզում են ակցիա անել, թող անեն, դա ազդեցություն չի ունենա Ուկրաինայի իշխանությունների կամ Ռուսաստանի իշխանությունների վրա: Անհասկանալի բաներ են կատարվում, փորձում են խաղաքարտ շարժել Ուկրաինայում թե ինչ, նման բան չկա, հանգիստ եղեք, կարևորը՝ պրովոկացիաների չենթարկվել ու վերջ»,- ասաց նա:

Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հաստատված ոչ մի նման բան չկա, չկա ինչ-որ հատուկ ծրագրված գործողություն հայերի նկատմամբ. մեկ – երկու նման խոսակցություն եղավ, որ իբրև թե ոչ թե նշում են տները, այլ հասցե են ճշտում, հետաքրքրվում՝ ով ինչով է զբաղվում, բայց դրանք ստուգված տեղեկություններ չեն: Ինքը՝ սրբազանը, կարծում է, որ դա ապատեղեկատվություն է, բացի այդ նշում է՝ հայերի նկատմամբ ոչ մի հետապնդում կամ հալածանք կամ ճնշում չկա Ուկրաինայի ոչ մի հատվածում, ընդամենը հայերը պետք է զգույշ լինեն, որ որևէ մեկի սխալ հաշիվների, խարդավանքների զոհ չդառնան:

«Ընդամենը ունենք հայեր, ովքեր կոսղմնորոշված են այս կամ այն կողմի հետ, դա իրենց անձնական խնդիրն է, անձնական ընտրությունը: Եթե նման լուր տարածող կա, դրանք չարամիտ մարդկանց խոսակցություններ են. որևէ բան չկա, ինչպես մեկ կամ տասը տարի առաջ է եղել վերաբերմունքը հայերի նկատմամբ, այնպես էլ հիմա: Հայեր կան, ովքեր կարողանում են մտերիմներին, ընկերներին բացատրել, որ սա ձեր ներքին խնդիրն է, մենք այդպես ավելի վնաս կտանք ձեզ էլ, մեզ էլ, մանավանդ երկու ճակատներից էլ ունեն բարեկամներ, չեն կարող կողմնորոշվել: Ազգային պատկանելության պատճառով որևէ հալածանք, ճնշում հանրության նկատմամբ չկա, սա ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- ասաց նա: Սրբազանը նշում է՝ նույնիսկ այն, որ հայեր կան, ովքեր անհատապես հարում են այս կամ այն կողմին, անգամ դա չի ազդում հայկական ընդհանուր համայնքի և տեղի ազգաբնակչության փոխհարաբերությունների վրա, մարդիկ բավական լայնախոհ են, հասկացող, այդ մանրուքներին կարևորություն էլ չեն տալիս, նրանք, ներգրավված շարժումների մեջ, հայերով, փոքրամասնություններով զբաղված չեն:

Գրիգորիս սրբազանի խոսքով՝ Ուկրաինայում լուրջ պրոցեսներ են, իրենք էլ ասում են հայերին՝ ընդհանրապես եղեք չեզոք, իսկ նրանք, ովքեր կհարեն այս կամ այն կողմին, դա իրենց անձնական պատասխանատվությունն է: Սրբազանը նաև տեղեկացրեց՝ Մարիուպոլում նորից մեկ հայ է զոհվել, բայց դեռ չեն կարողացել ստուգել՝ ներգրավված էր գործողությունների մե՞ջ, թե՞ ինչ-որ պատճառով կռիվ է եղել: Զոհվածի անունը Գառնիկ է, նա երիտասարդ է, ընտանիք ունի, երկու երեխա, հավանաբար երկուշաբթի – երեքշաբթի պիտի փորձեն տեղափոխել Հայաստան. վերջինս Հայաստանից էր տեղափոխվել Ուկրաինա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում