Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կասկածում է, որ «Բարսելոնա»-ի և «Վալենսիա»-ի ֆուտբոլիստները խթանիչներ են օգտագործում, հաղորդվել է իսպանական Cadena Cope ռադիոընկերության եթերում:
El Mundo Deportivo-ի հաղորդմամբ, մադրիդցիները պատրաստվում են այդ թիմերի համար շատ ավելի խիստ դոպինգ քննություններ պահանջել:
«Բարսելոնա»-ն և «Վալենսիա»-ն ռադիոընկերությունից պաշտոնապես պահանջել են հերքել այդ լուրը: Հակառակ դեպքում կատալոնացիները սպառնում են դիմել դատարան: