Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Անթույլատրելի շատ բաներ դարձել են ընդունելի, նույնիսկ վատ իմաստով՝ նորմալ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը մայիսի 7-ին հանդես եկավ հայտարարությամբ, որն անմիջապես բուռն արձագանք գտավ: Դեսպանը տեսակետ էր հայտնել, թե պետք է «ոչնչացնել» այն հասարակական կազմակերպություններին, որոնք «սեպ են խրում ռուս-հայկական հարաբերություններում»:

Երևանի մամուլի ակումբի նախագահ, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ դեսպանի հայտարարությանն ադեկվատ արձագանքներ եղան:

– Համարում եմ, որ քաղաքացիական հասարակության կողմից վերաբերմունքը բավական ադեկվատ էր, նաև այն հայտարարությունները, որոնցով հանդես եկան մի շարք ՀԿ-ներ և անհատ քաղաքացիներ՝ մեր իշխանություններից պահանջելով շատ խիստ վերաբերմունք ցուցաբերել այս հայտարարության նկատմամբ, քանի որ դիվանագետի կողմից դա ակնհայտորեն միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին, ինչն ընդհանրապես ընդունելի չէ՝ ելնելով դիվանագիտական էթիկայից և կարգավիճակից:

Կային կարծիքներ, որ դեսպանի պատասխանն ուղղորդված էր նաև լրագրողի հարցով, բայց դրա համար էլ դիվանագետներն այդքան տարիների փորձ ունեն, իսկ Ռուսսաստանի դեսպանը շատ փորձ ունի հենց այս տարածաշրջանում. մինչ այդ աշխատել է Վրաստանում, 2007-ին անցանկալի անձ է ճանաչվել Վրաստանի իշխանությունների կողմից: Նա պիտի փորձ ունենար, որ պետք է շատ զգույշ լինել և խուսափել սուր հայտարարությունից, ինչը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել:

Այս խնդրից դուրս գալու միակ ելքը ես համարում եմ դեսպանի կողմից հստակեցում ու պարզաբանումներ ներկայացնելը: Կարող է ինքն օրինակներ բերել, երբ հակառուսական ինչ-որ հայտարարություններ են եղել, որոնք կարելի է դասել որպես փորձ՝ ազգամիջյան թշնամանք քարոզելու, կարող են նման առանձին դեպքեր լինել: Եթե խոսքը այդ մասին է, դա արդեն իսկ կարգավորվում է Հայաստանի օրենսդրությամբ, այսինքն՝ որևէ փորձ, օրենսդրական կարգավորման առումով, որին ակնարկում է դեսպանը, որ պետք է Ռուսաստանից վերցնենք, այստեղ չկա, բայց եթե խոսքն այն մասին է, որ կան ՀԿ-ներ, որոնք քննադատում են Ռուսաստանի քաղաքականությունը, ապա դա միանգամայն նորմալ է, քանի որ ՀԿ-ները հենց դրա համար են նաև, որ քննադատաբար վերաբերվեն և՛ իրենց երկրի քաղաքականությանը, և՛ այն երկրների քաղաքականությանը, որոնք կարող են ազդել նաև Հայաստանում զարգացումների և իրավիճակի վրա:

– Շատերն այս հայտարարությունը համարեցին Ադրբեջանում տեղի ունեցողի տրամաբանական շարունակություն: Արդյոք արդարացվա՞ծ է այդ կապը:

– Ես այդ կապը չեմ տեսնում՝ ճիշտն ասած, որովհետև Ադրբեջանում նորություն չէ հետապնդումը լրագրողների և քաղաքացիական հասարակության հանդեպ, այն քաղհասարակության, որը լրջորեն քննադատում է իշխանություններին, նրանց, ովքեր շարունակում են երկխոսության փորձեր անել Հայաստանի հետ: Դա ավանդական երևույթ է, ուղղակի այսօր սրված է Ադրբեջանում: Հաշվի առնելով ընդհանուր տարածաշրջանային սրացումը վերջին ամիսներին, ինչ-որ տեղ նաև հաշվի առնելով, որ այսօր միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա՝ շատ բաներ, որ անթույլատրելի էին համարվում միջազգային հարաբերությունների և պարտավորությունների համատեքստում, այսօր դարձել են ընդունելի, նույնիսկ վատ իմաստով՝ նորմալ: Միգուցե Ադրբեջանի իշխանություններն իրենց ավելի անկաշկանդ զգացին իրենց ճնշումների այդ պրակտիկայում: Հայաստանի դեպքում դա միայն դեսպանի հայտարարությունն էր, մենք տեսանք նաև ԱԳՆ արձագանքը, որը չկիսեց այն մտահոգությունները, որ կան դեսպանի հայտարարության մեջ: Այդ առումով ես կապ չեմ տեսնում Ադրբեջանի և Հայաստանի միջև, քանի որ այնտեղ հենց նախաձեռնությունը Ադրբեջանի իշխանություններինն էր, այստեղ՝ օտարերկրյա դիվանագետինը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում