Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Քարոզարշավի ամբողջ գործիքակազմն օգտագործելու եմ. Գորիսի քաղաքապետի թեկնածու

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հունիսի 9-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում: Գորիսը քաղաքապետ է ընտրելու: Մայիսի 9-ին լրանում է թեկնածուների առաջադրման ժամկետը: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուները դեռ չորսն են` «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը, Գորիս համայնքի ավագանու անդամ, «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանը, ՀՀԿ անդամ Արա Բուդաղյանը (Ավետիք Բուդաղյանի եղբայրը), «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գորիսի տեղամասի պետ Վաչագան Ադունցը: «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանի հետ:

Պարոն Կարապետյան, Ձեզ ներկայացնում են իբրև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի թեկնածու:

– Նախ` շրջանառվում է, որովհետև մենք Սյունիքի մարզպետի հետ ընկերներ ենք, այսքանը:

Ներկայում չորս թեկնածու կա, նրանցից մեկը` Արա Բուդաղյանն, ըստ լուրերի, պատրաստվում է հանել իր թեկնածությունը` հօգուտ Ձեզ:

– Ճիշտն ասած` էս պահին ես նման ինֆորմացիա չունեմ, նման տեղեկության չեմ տիրապետում:

– Ձեր մրցակիցների շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

– Գնահատելն անշնորհակալ գործ է: Ես, որպես թեկնածու, իրավունք չունեմ գնահատելու, չեմ կարծում, որ ճիշտ է: Ցանկացած մարդ, եթե մտել է ընտրապայքարի մեջ, վստահ է իր ուժերի վրա, կարծում եմ` այսքանը: Ես վստահ եմ իմ ուժերի վրա, վստահ եմ, որ իմ համաքաղաքացիների ձայնը կստանամ:

– Ու՞մ եք Ձեզ մրցակից համարում:

– Բոլորին:

– Ամեն դեպքում, մրցակիցների մեջ կա ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու…

– Մենք երկու հանրապետական թեկնածու ունենք` Արայիկ Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը:

Նկատի ունեի Վաչագան Ադունցին, ում մասին ասում են` Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն է, դժվար չի՞ լինի իր հետ մրցակցելը:

– Ես չեմ ուզում որևէ մեկին թերագնահատել, չեմ ցանկանում մեկնաբանել այդ հարցը:

– Դուք ինքնառաջադրվա՞ծ եք:

– Այո:

– Կուսակցակա՞ն եք:

– Անկուսակցական եմ:

Ի՞նչը ձեզ դրդեց մասնակցել այս ընտրապայքարին:

– Վստահությունն իմ ուժերի և իմ թիմի վրա, որ Գորիսի առջև ծառացած հիմնախնդիրները կարող ենք լուծել, մեր ծրագիրը, որ պիտի ներկայացնենք հանրության դատին:

– Հրատապ լուծման ենթակա ի՞նչ խնդիրներ կան, որ ընդգրկել եք Ձեր ծրագրում:

– Մենք մեր ծրագիրն արդեն գրանցումից հետո կհրապարակենք, խոստանում եմ` մեր ծրագրից մեկ օրինակ անպայման տրամադրել ձեզ:

– Քարոզարշավն ի՞նչ կերպ եք անցկացնելու, արդեն ծրագրե՞լ եք:

– Քարոզարշավին բնորոշ բոլոր ձևերով` հանդիպումներ, ելույթներ, գովազդ, ամբողջ գործիքակազմն օգտագործելու եմ:

Ասում են` Գորիսի հանրության ֆավորիտ թեկնածուն Դուք եք, դա փոքր-ինչ ավելի վստահություն չի՞ տալիս Ձեզ:

– Իհարկե, ոչ թե հենց դա` ձեր ասածը, այլ վստահություն տվել է, որ առաջադրվել եմ. կա որոշակի համակրանք: Այո, իհարկե, էդ վստահությունն է ստիպել, որ առաջադրվեմ:

Հնարավո՞ր է` ընտրապայքարից հրաժարվեք:

– Ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում