Ամենայն հավանականությամբ իշխանությունները ինչ-որ խուճապային իրավիճակում են և Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից առաջ քայլեր են իրականացնում, որոնց հնարավոր հետևանքների մասին իրենք էլ իրենց հաշիվ չեն տալիս: Իշխանությունները արդեն կուսակցության առաջնորդներին են փորձում ոստիկանություն հրավիրել:
Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի անդամ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Առաջին լրատվականի»-ին տեղեկացրեց, որ իրեն զանգահարել են Կենտրոնի ոստիկանությունից և հրավիրել են ոստիկանություն: Մեր հարցին, թե ի՞նչ նպատակով են տիկին Սարգսյանին հրավիրել ոստիկանություն, նա նշեց, թե իրեն զանգահարողը ասել է բառացիորեն հետևյալը. «Ձեր դեմ բողոք կա…»:
Տիկին Սարգսյանը պահանջել է, որ ծանուցագիր ուղարկեն, և հրաժարվել է ոստիկանություն գնալուց: